ՌԴ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՀԱՇՎԵԿՇՌԻ ԴՐԱԿԱՆ ՄՆԱՑՈՐԴԸ ԿԱԶՄԵԼ Է 73,2 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ
Ընթացիկ տարվա առաջին հինգ ամիսների արդյունքներով Ռուսաստանում գրանցվել է առևտրային հաշվեկշռի դրական մնացորդ: Հունվար-մայիս ամիսներին Ռուսաստանի առևտրային հաշվեկշռի դրական մնացորդը կազմել է 73,2 մլրդ դոլար: Այս ցուցանիշը նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ աճել է շուրջ 2,2 անգամ: Ռուսաստանի պետական վիճակագրական ծառայության տվյալների համաձայն` հաշվետու այս հինգ ամիսներին Ռուսաստանի արտաքին առևտրաշրջանառության համախառն ծավալն աճել է 44%-ով և կազմել 241,8 մլրդ դոլար: Արտահանման ծավալն այս նույն ժամանակահատվածում աճել է 56,1%-ով և կազմել 157,5 մլրդ դոլար, ներմուծման ծավալն աճել է 25,8%-ով և կազմել 84,3 մլրդ դոլար: