Տնտեսական

USD BUY - 361.00-1.00 USD SELL - 363.50+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00-3.00
OIL:  BRENT - 102.05+5.35 WTI - 92.50+3.79
COMEX:  GOLD - 4146.30-0.06 SILVER - 60.73+1.05
COMEX:  PLATINUM - 1746.30+0.78
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 157.92-0.15 EUR/GBP - 1.125-0.63
FOREX:  EUR/USD - 1.125-0.63 GBP/USD - 1.3205-0.34
STOCKS RUS:  RTSI - 863.54+1.01
STOCKS US: DOW JONES - 50926.56+0.04 NASDAQ - 26871.60+0.04
STOCKS US: S&P 500 - 7666.45+0.19
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10428.27-1.68 CAC40 - 7835.31-1.62
STOCKS EUR:  DAX - 24939.35-1.03
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
ԿԲ նախագահ. Պետբյուջեի պակասուրդը հաջորդ տարի ՀՆԱ-ի նկատմամբ կկրճատվի շուրջ 2 տոկոսային կետով
02/11/2020 13:54
Կիսվել

ԿԲ նախագահ. Պետբյուջեի պակասուրդը հաջորդ տարի ՀՆԱ-ի նկատմամբ կկրճատվի շուրջ 2 տոկոսային կետով

Գնահատվում է, որ 2021 թվականին ՀՀ պետական բյուջեի պակասուրդը ՀՆԱ-ի նկատմամբ կկրճատվի շուրջ 2 տոկոսային կետով՝ փոքր զսպող ազդեցություն ունենալով համախառն պահանջարկի վրա:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ կենտրոնական բանկի եզրակացության քննարկմանը:

Գալստյանը նախ նշեց, որ կառավարության 2021 թվականի մակրոտնտեսական կանխատեսումները բավականին մոտ են ԿԲ-ի կանխատեսումներին, ըստ որոնց՝ շարունակվելու է համավարակի բացասական ազդեցությունների չեզոքացումը, արտաքին և ներքին պահանջարկի աստիճանական վերականգնումը, ինչպես նաև հարկաբյուջետային քաղաքաականության սահուն կոնսոլիդացիայի և համարժեք դրամավարկային քաղաքականության իրականացումը:

Գալստյանը հիշեցրեց, որ համաձայն պետական բյուջեի հիմքում դրված սցենարի՝ 2021 թվականի համար նախանշվել է ՀՆԱ-ի իրական աճի 4.8 տոկոս մակարդակ, որը առաջարկի տեսանկյունից կարտացոլվի տնտեսության բոլոր ճյուղերի աճում: Համախառն պահանջարկը ևս կվերականգնվի՝ պայմանավորված թե ներքին սպառողական և թե ներդրումային ծախսերով, ինչպես նաև արտաքին պահանջարկի որոշակի վերականգնումով:

ԿԲ նախագահի խոսքով՝ 2020 թվական ընդլայնող հարկաբյուջետային քաղաքականությանը կհաջորդի 2021 թվականի որոշակի զսպող քաղաքականության իրականացումը՝ առաջնորդվելով միջնաժամկետ պարտքի կայունության ապահովման սկզբունքով: Ինչպես համավարակի, ռազմական դրության հետևանքների, այնպես էլ 2020 թվականի պետական կապիտալ ներդրումների թերակատարումների ազդեցությամբ՝ կդիտվի ներուժային համախառն ներքին արդյունքի որոշակի կորուստ: Հետևաբար, 2021 թվականի համար ԿԲ-ն կարևորում է ներուժային տնտեսական աճի արագացմանն ուղղված հարկաբյուջետային քաղաքականության իրականացման ապահովումը:

«Այնուամենայնիվ, տնտեսության վերականգնումը չխաթարելու և մակրոտնտեսական կայունությանը նպաստելու նպատակով 2021 թվականին նախատեսվում է իրականացնել հարկաբյուջետային սահուն կոնսոլիդացիա, այդ թվում ևս մեկ տարի օգտագործելով հարկաբյուջետային կանոնների համակարգով նախատեսված բացառիկ դեպքի կարգավորումը: Նշված քաղաքականության ներքո գնահատվում է, որ 2021 թվականին ՀՀ պետական բյուջեի պակասուրդը ՀՆԱ-ի նկատմամբ կկրճատվի շուրջ 2 տոկոսային կետով՝ փոքր զսպող ազդեցություն ունենալով համախառն պահանջարկի վրա»,- ասաց Գալստյանը:

ԿԲ-ն բյուջեի սահուն, ոչ թե կտրուկ կոնսոլիդացիան համարում է մակրոտնտեսական առումով խելամիտ: 2021 թվականին տնտեսության վերականգնմանն ու ստվերի կրճատմանն ուղղված վարչարարության շարունակական իրականացման արդյունքում գնահատվում է, որ 2021-ին հարկերը ՀՆԱ-ում կաճեն 0.6 տոկոսային կետով, արդյունքում պետբյուջեի եկամուտները համախառն պահանջարկի վրա կունենան զսպող ազդեցություն:

Աննա Գրիգորյան

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69