21/07/2010 11:29
ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 76%-ՈՎ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ` 5,2%-ՈՎ
2010 թվականի հունվար-հունիս ամսիներին Ադրբեջանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 13,1 մլրդ դոլար: Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեի տարածած պաշտոնական հաղորդագրության համաձայն` ընթացիկ տարվա առաջին վեց ամիսներին Ադրբեջանն արտահանել է 1639 անուն ապրանքատեսակ` 10,2 մլրդ դոլար ընդհանուր ծավալով: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է շուրջ 76,17%-ով:
Ներկայացված տվյալների համաձայն հաշվետու ամիսներին Ադրբեջանը ներմուծել է 5164 անուն ապրանք` 2,01 մլրդ դոլարընդհանուր ծավալով: Այս ցուցանիշը նախորդ տարվա համեմատությամբ աճել է 5,23%-ով: Այսպիսով, Ադրբեջանի արտքին առևտրի դրական սալդոն կազմլ է շուրջ 7,3 մլրդ դոլար:
23/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.08
+0.01
Եվրո (EUR)
419.65
-1.94
Ռուբլի (RUR)
4.9314
-0.0499
Լարի (GEL)
139.03
+0.2
Արծաթ
785.19
+19.96
17:53 23/06/26
15:58 23/06/26
