Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 399.00-2.00 EUR SELL - 401.50-2.00
OIL:  BRENT - 91.64-0.84 WTI - 85.61-1.14
COMEX:  GOLD - 3987.50-0.83 SILVER - 51.88+1.53
COMEX:  PLATINUM - 1537.30-1.73
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 159.73+0.56 EUR/GBP - 1.107-0.83
FOREX:  EUR/USD - 1.107-0.83 GBP/USD - 1.3255-0.67
STOCKS RUS:  RTSI - 949.22+1.42
STOCKS US: DOW JONES - 52486.49+0.49 NASDAQ - 25466.19+1.60
STOCKS US: S&P 500 - 7619.38+1.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10835.47+0.78 CAC40 - 8332.87+0.66
STOCKS EUR:  DAX - 26662.77+1.20
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
Հրանտ Միքայելյան. Թուրքական լիրան դարձել է շատ խոցելի
09/11/2020 15:25
Կիսվել

Հրանտ Միքայելյան. Թուրքական լիրան դարձել է շատ խոցելի

Թուրքիայի Կենտրոնական բանկի նախագահի, Ֆինանսների նախարարի հրաժարականները խոսում են այն մասին, որ երկրում ֆինանսական ճգնաժամը ճանաչվում է բարձրագույն մակարդակով: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում քաղաքագետ, տնտեսագետ Հրանտ Միքայելյանը նշեց, որ եթե այդ հրաժարականները կան, ուրեմն ստեղծված իրավիճակում ելքերը չեն երևում: Վերջին տվյալներով թուրքական լիրան 8.3 է մեկ դոլարի դիմաց: Շաբաթների կտրվածքով թուրքական արժույթն անդադար անկում է ապրում: Հրանտ Միքայելյանի խոսքով, մոտ տասը տարի առաջ թուրքական լիրան 1.6 էր մեկ դոլարի դիմաց: Ներկայում, փաստորեն, հինգ անգամ այն արժեզրկվել է: 2018 թվականին, երբ Թուրքիայում տնտեսական ճգնաժամ էր, այդ ժամանակ լիրայի արժեզրկման արագությունն ավելի մեծ էր, դրանից հետո որոշակի չափով վերականգնվեց, սակայն վերջին ամիսներին կրկին շատ արագ նվազում է: Տնտեսագետները նշում են, դրա վրա ազդում են քաղաքական գործոնները, Թուրքիայի արտաքին ակտիվությունը, նաև պատերազմը:

«Այդ գործոնները հաշվի առնելով՝ տեսնում ենք, որ թուրքական լիրան դարձել է շատ խոցելի: Դրանով պայմանավորված երկրի ներսում կա գնաճ: Եթե նախորդ տարիներին կար ռեզերվ, որ փոխարժեքի նվազման պարագայում ապրանքների գները չեն աճի, ապա հիմա նման հնարավորություն չկա: Թուրքիայում բացասական են սպասումները, տուժում են տնային տնտեսությունները: Բազմաթիվ թուրքական ֆիրմաներ, այդ թվում՝ պետական կապիտալով, իրականացնում են մեծ նախագծեր: Այդ ընկերություններն ունեն պարտքեր, որոնք դոլարով են, իսկ երաշխավորը թուրքական պետությունն էր: Արժույթի հետ կապված իրավիճակն այդ պարտքերը դարձնում է ավելի թանկ»,-ասաց նա:

Տնտեսագետը նշեց, որ վատթարացել է Թուրքիայի արտաքին հաշվեկշիռը: Ներմուծում- արտահանում սալդոն վատթարացել է դեռ կորոնավիրուսի տարածումից հետո: Այդտեղ նաև շատ մեծ դեր է խաղում տուրիզմի բացակայությունը: Թուրքիայում փորձում են որոշ առումով փոխհատուցել, բացել տուրիզմը: Հրանտ Միքայելյանը նկատում է, որ այդ աշխատանքը կատարվում է այն ֆոնին, երբ կառավարությունը կեղծում է կորոնավիրուսի վիճակագրությունը:

«Ես կասեի տասնյակ անգամներով մեղմացված թվեր են ներկայացվում: Օրինակ, դեռ մայիսին լրագրողները նկատել են, որ Ստամբուլում մահացությունն էապես աճել է, իսկ գրանցված ցուցանիշը շատ փոքր էր: Հիմա էլ մահացությունը մեծացել է, սակայն դա վերագրում են այլ պատճառներին: Դա անում են միտումնավոր, որ տուրիզմի սեզոնը չխափանվի: Այսպիսով՝ Թուրքիան խոցելի է: Իհարկե, չպետք է ակնկալենք, ո Թուրքիայի տնտեսությունը շուտով կփլուզվի, այն, ինչ տեսնում ենք հիմա, միջնաժամկետ գործընթաց է, թեպետ բավական վտանգավոր է Թուրքիայի համար»,-ասաց տնտեսագետը:

Թուրքիան իրավիճակը մեղմելու համար գնաց պետական ռեզերվներից ԱՄՆ դոլար վաճառելու ճանապարհով: Մասնագետները նշում են, որ եթե ռեզերվների վաճառքը չլիներ, ապա արժույթի այս արժեզրկումը ավելի բարձր տոկոսով լիներ:

«Այստեղ պետք է նկատել, որ ռեզերվներ վաճառելով երկար արժույթը չես պահպանի: Դա նշանակում է, որ կամ Թուրքիան ունի սպասելիքներ, որ մեկ շաբաթ, մեկ ամիս պահելով, ինքնին ինչ-որ մի կերպ իրավիճակը կկարգավորվի կամ էլ անգրագետ են գործում: Տեղական արժույթ պահելու համար ռեզերվներ ծախսելը վտանգավոր քաղաքականություն է»,-հավելեց տնտեսագետը:

11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85