«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ-Ի ԵՎ «ԿԱՍԿԱԴ ԲԱՆԿ» ՓԲԸ-Ի ՄԻԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է
«Ամերիաբանկ» ՓԲԸ Տնօրինության նախագահ-Գլխավոր տնօրենի տեղեկացմամբ` «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի և «Կասկադ Բանկ» ՓԲԸ-ի միացման գործընթացում օգտագործվել են նաև ՀՀ ԿԲ վարկային միջոցները: Հիշեցնենք, որ ՀՀ կենտրոնական բանկը Հայաստանի բանկային համակարգում միաձուլման գործընթացները քաջալերելու նպատակով հայտարարել էր վարկային գիծ տրամադրելու իր պատրաստակամության մասին: Կենտրոնական բանկը հայաստանյան բանկերի միաձուլման դեպքում վերջիններիս, անհրաժեշտության դեպքում, որպես աջակցություն տրամադրում է վարկային գծի` միաձուլված կապիտալի մինչև 30 տոկոսի չափով և մինչև 3 տարի ժամկետով:
Նշենք նաև, որ բանկերի միացման արդյունքում «Կասկադ բանկ» ՓԲԸ-ի աշխատակիցների 90%-ը դարձել են վերակազմավորված նոր բանկի աշխատակիցներ: Ներկայումս «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի աշխատակիցների թվաքանակը կազմում է 328 մարդ: