22/07/2010 19:50
ՀՈՒՆԻՍԻՆ ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ի ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻ ՔԱՆԱԿՆ ԱՃԵԼ Է 20 ՀԱԶԱՐՈՎ
ՄՏՍ-ից («Мобильные ТелеСистемы», МТС) տեղեկացնում են, որ այս տարվա հունիս ամսվա արդյունքներով ընկերության բաժանորդների թիվը մայիս ամսվա համեմատ նվազել է 16 հազարով կամ 0.2%-ով և կազմել 98,82 միլիոն:
Այս նույն ժամանակահատվածում Ռուսաստանում ՄՏՍ-ի բաժանորդների թիվը նվազել է 0.6%-ով և կազմել 69,42 միլիոն: Ուկրաինայում այս նույն ցուցանիշն աճել է 0.45%-ով և կազմել 17.52 միլիոն: Ուզբեկսանում բաժանորդների թիվն աճել է 1,5%-ով և կազմել 7.59 միլիոն, Թուրքմենիայում աճը կազմել է 3,1%, իսկ բաժանորդների քանակն հասել է 2,17 միլիոնի: Բոլառուսում ՄՏՍ-ի բաժանորդների քանակն աճել է 0,3%-ով և կազմել 4.58 միլիոն:
Հայաստանում Վիվասել-ՄՏՍ-ի բաժանորդների թիվը հունիսին մայիս ամսվա համեմատությամբ աճել է 20 հազարով կամ 0.5%-ով և կազմել 2.13 միլիոն, իսկ նախորդ տարվա այս հունիս ամսվա համեմատությամբ Վիվասել-ՄՏՍ-ի բաժանորդների ընդհանուր թվաքանակն աճել է 3,9%-ով:
06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
Արծաթ
611.93
+9.52
10:54 07/11/26
10:35 07/11/26
18:40 06/11/26
