23/07/2010 11:56
ՀՈՒՆՎԱՐ-ՀՈՒՆԻՍ ԱՄԻՍՆԵՐԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔՆ ԱՃԵԼ Է 10,7%-ՈՎ
2010 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով Ռուսաստանի պետական արտաքին պարտքն աճել է 10,7%-ով և հուլիսի 1-ի դրությամբ կազմել 41,68 մլրդ դոլար: Տարեսկզբին այս ցուցանիշը կազմել էր 37,64 մլրդ դոլար: Ռուսաստանի ֆինանսների նախարարության հրապարակած պաշտոնական վիճակագրական տվյալների համաձայն` միայն հունիս ամսվա արդյունքներով Ռուսաստանի արտաքին պետական պարտքը կրճատվել է 0,2%-ով: Հատկանշական է, որ Ռուսաստանի արտաքին պարտքի համախառն ծավալն, արտահայտված եվրոյով, ընթացիկ տարվա առաջին վեց ամիսների արդյունքներով աճել է շուրջ 30%-ով և կազմել 34,5 մլրդ եվրո, իսկ հունիսին արտաքին պարտքի ծավալները նվազել են 0,6%-ով:
Ներկայացված տվյալների համաձայն միջազգային կազմակերպությունների նկատմամբ Ռուսաստանի փոխառությունների համախառն ծավալը հաշվետու կիսամյակում կրճատվել է 9,5%-ով և կազմել 3,43 մլրդ դոլար:
11/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.28
-0.61
Եվրո (EUR)
421.11
-1.98
Ռուբլի (RUR)
4.2971
+0.008
Լարի (GEL)
139.37
-0.06
Արծաթ
767.47
-7.67
10:53 12/09/26
10:32 12/09/26
19:20 11/09/26
