
Ռուս խաղաղապահներն ապահովում են քաղաքացիական տրանսպորտի անվտանգ շարժը Լաչինի միջանցքով
Ռուս խաղաղապահներն ապահովում են քաղաքացիական ավտոտրանսպորտի անվտանգ շարժը Լաչինի միջանցքով: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը:
Խաղաղապահ կոնտինգենտի զինծառայողները դիտակետերում ստուգում են անցնող բոլոր ավտոմեքենաներում զենքի, պայթուցիկ նյութերի առկայությունը, ռազմական ոստիկանության ստորաբաժանումները հսկողություն են իրականացնում Լաչինի միջանցքով Ստեփանակերտ գնացող ամբողջ ճանապարհին:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ ճանապարհի բացումը թույլատրել է ապահովել տեղի բնակչության տեղաշարժն անձնական մեքենաներով, ինչպես նաև սննդամթերքի և այլ իրերի տեղափոխումը: