Այլ Լուրեր

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 397.00-98.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 114.16-1.09 WTI - 101.44+0.13
COMEX:  GOLD - 4044.70-0.35 SILVER - 53.20-2.01
COMEX:  PLATINUM - 1519.70-1.25
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.76-0.12 EUR/GBP - 1.1144+0.21
FOREX:  EUR/USD - 1.1144+0.21 GBP/USD - 1.332+0.17
STOCKS RUS:  RTSI - 983.83-0.57
STOCKS US: DOW JONES - 52475.10+0.19 NASDAQ - 26549.85+0.27
STOCKS US: S&P 500 - 7743.98+0.28
STOCKS JAPAN:  NIKKEI - 64659.47+1.10 TOPIX - 4003.28+0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 22958.65-0.59 SSEC - 3651.43-0.82
STOCKS EUR:  FTSE100 - 10694.50+0.07 CAC40 - 7886.96+0.00
STOCKS EUR:  DAX - 25704.02+0.44
29/10/2026  CBA:  USD - 360.3-0.21 GBP - 480.03+1.45
29/10/2026  CBA:  EURO - 401.7+0.74
29/10/2026  CBA:  GOLD - 46822-204 SILVER - 622.87+5.44
Մեկնարկել է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի առաջին պիլոտային ծրագիրը Եթովպիայում
20/11/2020 13:03
Կիսվել

Մեկնարկել է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի առաջին պիլոտային ծրագիրը Եթովպիայում

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ)՝ Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրի և  «Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոն» հիմնադրամի հետ համագործակցությամբ, այս ամիս իրականացրել է NVIDIA խոր ուսուցման ինստիտուտի (DLI) Fundamentals of Deep Learning առցանց դասընթացը՝ Եթովպիայում Ադիս Աբեբայի գիտական և տեխնոլոգիական համալսարանի ուսանողների համար։

NVIDIA DLI-ն առաջարկում է որակյալ դասընթացներ՝ ծրագրավորողների, տվյալագետների և հետազոտողների համար, որոնք ցանկանում են խոր ուսուցման և արագացված հաշվողական տեխնիկայի միջոցով լուծել մարտահրավերային խնդիրներ։ Նոյեմբերի 1-ին և 8-ին կայացած դասընթացը վարել են Հայաստանում NVIDIA DLI -ի հավաստագրված դեսպանները, որոնք դասավանդում են (ԵՊՀ) «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրի շրջանակում։

«Հայաստանն այսօր դժվարին ժամանակներ է ապրում, բայց, չնայած դրան, մենք՝ հայերս մեծ ուշադրություն ենք դարձնում նմանատիպ միջոցառումներին: Ես համոզված եմ, որ հայ-եթովպական այս համագործակցությունը խորանալու է և զարգանալու՝ ի շահ երկու երկրների»,- ողջունելով ծրագրի մասնակիցներին, նշել է Եթովպիայում  Հայաստանի Արտակարգ և լիազոր դեսպան Արտեմ Ազնաուրյանը:

«Եթովպիան և Հայաստանը ցանկանում են ավելի խորացնել բարձր տեխնոլոգիաների, ճարտարագիտության և նորարարության ոլորտներում երկկողմ համագործակցությունը։ Այդ նպատակին միտված այս պիլոտային ծրագիրը միավորում է հայ դասախոսներին և եթովպացի ուսանողներին՝ տվյալագիտության ոլորտում համագործակցությունը զարգացնելու համար»,- նշել է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի ծրագրի ղեկավար Ամալյա Եղոյանը:

Հավելենք, որ նորարարական մտածողությամբ ուսանողների, գիտաշխատողների, հետազոտողների համար նախատեսված դասընթացը կազմված էր երկու դասից: Առաջին դասը կոչվում էր Fundamentals of Deep Learning for Computer Vision, որի ընթացքում մասնակցիները սովորել են  խոր ուսուցման հմտություններ` Computer Vision-ի մի շարք առաջադրանքների համար: Երկրորդ դասի՝ Fundamentals of Deep Learning for Multiple Data Types-ի շրջանակում, գործածվել են խորը ուսուցման հմտությունների դասավանդման մի շարք գործնական վարժություններ՝ տարբեր խնդիրներում ներառելով բազմաբնույթ տվյալների տեսակները։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր Time-Shift TV հնարավորությամբ, որի միջոցով հեռուստադիտողները կարող են կառավարել ընթացիկ եթերը՝ դադարեցնել այն կամ հաղորդումները դիտել սկզբից։

29/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.3
-0.21
Եվրո (EUR)
401.7
+0.74
Ռուբլի (RUR)
4.4751
-0.0003
Լարի (GEL)
138.9
-0.08
46822
-204
Արծաթ
622.87
+5.44