2020թ. հունվար-սեպտեմբերին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 1.5%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2020թ. հունվար-սեմտեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 5,737.0 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա։ 2019թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալներն աճել են 1.5%-ով։
Մասնավորապես, ՋԷԿ-երի արտադրությունը նվազել է 0.4%-ով և կազմել 2,350.7 մլն կՎտ ժամ։ ՀԷԿ-երի արտադրությունը նվազել է 24.4%-ով և կազմել 1,479.3 մլն կՎտ ժամ։ ՀԱԷԿ արտադրության ծավալներն աճել են 43.3%-ով և կազմել 1,890.4 մլն կՎտ ժամ։ Հողմային էներգիայի արտադրությունը նվազել է 36%-ով և կազմել 1.6 մլն կՎտ ժամ, իսկ արևային էներգիայի արտադրությունն աճել է 47.1%-ով և կազմել 15 մլն կՎտ ժամ։