
Կոնվերս բանկ. Ստեփանակերտ մասնաճյուղը վերսկսում է աշխատանքը
Կոնվերս բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ նոյեմբերին 30-ից բանկի Ստեփանակերտ մասնաճյուղը վերսկսում է աշխատանքը։
Մասնաճյուղում հաճախորդներին համապարփակ ծառայություններ կմատուցվեն բնականոն ռեժիմով’ երկուշաբթիից ուրբաթ’ ժամը 9.30-ից մինչեւ 17.00-ը։
Նշենք որ Կոնվերս բանկը համապարփակ բանկային ծառայություններ մատուցող ֆինանսական կառույց է, որը կառավարվում է արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանի խմբի կողմից։