29/07/2010 12:52
MAIL.RU-Ն, «ОДНОКЛАССНИКИ»-Ն ԵՎ ICQ-Ն ԿՆԵՐԿԱՅԱՑՎԵՆ ՎԱՃԱՌՔԻ
Digital Sky Technologies (DST) ինտերնետային ընկերությունը, որին են պատկանում Mail.ru-ն, «Одноклассники» սոցիալական կայքը և ICQ-ն, մտադիր է 2011 թվականի գարնանը Լոոնդոնի LSE բորսայում իրականացնել արժեթղթերի առաջնային տեղաբաշխում (IPO): Նախնական տվյալներով ընկերությունն անմիջական վաճառքի կներկայացնի իր բաժնետոմսերի 10%-25%-ը: IPO-ն, ըստ արդեն ձեռք բերված պայմանավորվածության, կկազմակերպեն Goldman Sachs, Morgan Stanley և JPMorgan բանկերը:
Որոշ վերլուծաբանների գնահատմամբ DST-ն, որը համարվում է Ռուսաստանի ամենախոշոր ինտերնետային ընկերությունը, մեծ հետաքրքրություն է վայելու ներդրողների շրջանում և ընկերության ընդհանուր արժեքը IPO-ի շրջանակներում կարող է բարձրանալ մինչև 6 մլրդ դոլար:

DST ընկերությունը, որը հիմնադրվել է 2005 թվականին, պատկանում է երեք ռուս հայտնի գործարարների: Նշենք նաև, որ DST ընկերությանն են պատկանում նաև Facebook սոցիալական կայքի բաժնետոմսերի 10%-ը և «В контакте»-ի 25%-ը:
06/04/2026
դրամ
Դոլար (USD)
376.62
-0.36
Եվրո (EUR)
434.96
-0.26
Ռուբլի (RUR)
4.7679
+0.0697
Լարի (GEL)
139.9
-0.01
Արծաթ
859.59
-0.82
17:04 06/04/26