Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
Հայաստանում 12-ամսյա գնաճը կազմել է 1.6%
07/12/2020 10:06
Կիսվել

Հայաստանում 12-ամսյա գնաճը կազմել է 1.6%

Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2020թ. նոյեմբերը 2019թ. նոյեմբերի նկատմամբ) կազմել է 1.6%, իսկ մեկամսյա գնաճը (2020թ. նոյեմբերը նախորդ ամսվա նկատմամբ)` 1.3%: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեից, որը գնաճի ցուցանիշները ներկայացնում է ըստ անհատական սպառման (ըստ նպատակների դասակարգիչ (ԱՍԸՆԴ) երկու նիշ մակարդակի)։

Ընդ որում, սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի մեկամյա գնաճը կազմել է 0.8%,  մեկամսյա գնաճը՝ 2.8%, իսկ ալկոհոլային խմիչքինը և ծխախոտային արտադրատեսակներինը, համապատասխանաբար, 10.2% և 0.4%։

Հագուստի և կոշիկի սպառողական գները այս տարվա նոյեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ նվազել են 1.6%-ով, իսկ 2020-ի հոկտեմբերի համեմատ՝ աճել 1.9%-ով։

Բնակարանային ծառայությունների, մատակարարվող ջրի, էլեկտրաէներգիայի, գազի և վառելիքի այլ տեսակների 12-ամսյա գնաճը կազմել է 0.4%, մեկամսյա գնաճը՝ 0.3%, իսկ «տնային գործածության առարկաներ, կենցաղային տեխնիկա և բնակարանների խնամքի ամենօրյա գործունեություն» խմբում, համապատասխանաբար,  2.3% և  0.5%-ով։

Առողջապահության ոլորտում մեկ տարվա ընթացքում գներն աճել են 2.8%-ով, իսկ մեկ ամսվա կտրվածքով՝ 0.5%-ով, տրանսպորտի ոլորտում այդ ցուցանիշները կազմել են 2.0% և 0.6%, կապի ոլորտում 12-ամսվա կտրվածքով գրանցվել է գների 0.1%-ով նվազում, իսկ մեկամսյա կտրվածքով՝անփոփոխ վիճակ։

Այս տարվա նոյեմբերին 2019-ի նույն ամսվա համեմատ հանգստի և մշակույթի ծառայությունների գները նվազել են 0.2%-ով, իսկ այս տարվա հոկտեմբերի համեմատ՝ 1.1%-ով, կրթության ոլորտում, համապատասխանաբար, գրանցվել է  գների 2.0% աճ և անփոփոխ վիճակ, ռեստորանների և հյուրանոցների ծառայությունների ոլորտում՝ 1.6% աճ և 0.5% նվազում։ Այլ տարբեր ապրանքների և ծառայությունների գները մեկ տարում աճել են 3.9%-ով, իսկ մեկ ամսում՝ 0.1%-ով։

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01