
Ձեռներեց կանանց համար նախատեսված ծրագրի աքսելերացիոն փուլը մեկնարկել է
Մեկնարկել է «Ձեռներեց կանանց հնարավորությունների ընդլայնումն ու առաջխաղացումը ոչ տեխնոլոգիական ոլորտներում՝ տեխնոլոգիական լուծումների կիրառման միջոցով» ծրագրի աքսելերացիոն փուլը։
Առաջիկա 3 շաբաթներին թիմերը մասնակցելու են ընդհանուր դասերի, իսկ այնուհետև՝ յուրաքանչյուր թիմ մասնակցելու է իր գործունեությանն առավել համապատասխանող դասընթացների, հետևյալ ուղղություններով` ներդրումներ, մարքեթինգ և վաճառքներ, հայեցակարգի հիման վրա նախագծում։
Դասընթացների ընթացքում մասնակիցները ստանալու են նաև մենթորների աջակցությունը:
Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր YouTube ծրագրային հավելվածով, որը բաժանորդներին հնարավորություն է ընձեռում դիտել YouTube կայքի ողջ բովանդակությունն անմիջապես հեռուստացույցի էկրանից։