«ԱՐՄԵՆԱԼ»-ը թողարկել է իր արտադրանքի 400-հազարերորդ տոննան
Երևանի փայլաթիթեղագլանման «Արմենալ» գործարանը թողարկել է իր արտադրանքի 400 հազարերորդ տոննան: Այսպիսի ծավալ արտադրվել է աշխատանքի 20 տարվա ընթացքում աշխարհում ալյումին արտադրող խոշորագույն ընկերություններից մեկի՝ «Ռուսալ»-ի կազմում:
Առաջին 200 հազար տոննան թողարկելու համար անհրաժեշտ է եղել գրեթե 15 տարի, իսկ հաջորդ 200 հազարի համար՝ ընդամենը 6 տարի: Այսպիսով՝ Արմենալը հայտնվեց Հայաստանի՝ պատրաստի արտադրանք թողարկողների և արտահանողների շարքի առաջին տեղում:
«Այս տարի մենք բախվեցինք լրջագույն դժվարությունների մի ողջ շարքի, բայց պատվով հաղթահարեցինք այն և նվաճեցինք արտադրական նոր բարձունքներ: Ես վստահ եմ, որ 400 հազար տոնան մեր համերաշխ կոլեկտիվի վերջին հաջողությունը չէ: Մեր խթանն են նպատակասլացությունը, թիմային ոգին և յուրաքանչյուր արմենալականի ձգտումը դեպի գիտելիքների և մասնագիտական վարպետության կատարելագործում», – ասում է գործարանի գլխավոր տնօրեն Արթուր Զաքարյանը:
Տեղեկություն գործարանի մասին
ԱՐՄԵՆԱԼ-ը 2000 թվականից ՌՈՒՍԱԼ-ի կազմում է: Հայաստանի խոշորագույն արդյունաբերական ձեռնարկություններից մեկն է և Կովկասում ու Կենտրանական Ասիայում ալյումինե փայլաթիթեղի միակ արտադրողը: Ստեղծվել է 1950 թ. գործարկված Քանաքեռի ալյումինի գործարանի հիմքի վրա: