Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 398.50-0.50 EUR SELL - 401.00-0.50
OIL:  BRENT - 95.48+4.19 WTI - 88.24+3.07
COMEX:  GOLD - 3878.40-2.74 SILVER - 49.97-3.68
COMEX:  PLATINUM - 1538.70+0.09
LME:  ALUMINIUM - 3030.50-1.17 COPPER - 13588.00-2.22
LME:  NICKEL - 16226.00+0.01 TIN - 46652.00+0.46
LME:  LEAD - 1886.50+0.03 ZINC - 3716.00-0.40
FOREX:  USD/JPY - 159.9+0.11 EUR/GBP - 1.1059-0.10
FOREX:  EUR/USD - 1.1059-0.10 GBP/USD - 1.3232-0.17
STOCKS RUS:  RTSI - 951.79+0.27
STOCKS US: DOW JONES - 52297.09-0.36 NASDAQ - 25366.09-0.39
STOCKS US: S&P 500 - 7592.40-0.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 61142.35+0.53 TOPIX - 3941.57+0.11
STOCKS CHINA:  HANG SENG - 23637.60-1.55 SSEC - 3634.35-0.59
STOCKS EUR:  FTSE100 - 10863.09+0.25 CAC40 - 8361.36+0.34
STOCKS EUR:  DAX - 26771.88+0.41
13/11/2026  CBA:  USD - 360.54+0.03 GBP - 476.81-1.73
13/11/2026  CBA:  EURO - 398.4-1.62
13/11/2026  CBA:  GOLD - 44862-1663 SILVER - 590.3-20.88
ԱԿԲԱ Բանկ. Բանկի՛ր ինչպես ուզում ես, հաղթի՛ր ինչպես ուզում ես իրական NFC-ով
08/12/2020 21:37
Կիսվել

ԱԿԲԱ Բանկ. Բանկի՛ր ինչպես ուզում ես, հաղթի՛ր ինչպես ուզում ես իրական NFC-ով

ԱԿԲԱ Բանկը և VISA միջազգային վճարային համակարգը ACBA Digital հավելվածի միջոցով  Հայաստանում առաջին անգամ գործարկել են վճարումների նորարարական համակարգ` NFC հնարավորությամբ: Ներդրված նոր տեխնոլոգիան հնարավորություն է ընձեռում կանխիկացում կամ անկանխիկ վճարումներ կատարել բջջային հեռախոսի միջոցով՝ պարզապես այն մոտեցնելով բանկի բանկոմատի վրա պատկերված NFC նշանին կամ POS տերմինալին: Համակարգը ստեղծված է Visa Token ծառայության հիման վրա և այժմ հասանելի է միայն Անդրոիդ օպերացիոն համակարգի բջջային հեռախոսների և Բանկի VISA քարտապանների համար։

Համակարգից օգտվելու համար անհրաժեշտ է ունենալ ACBA Digital հավելված, ԱԿԲԱ Բանկի VISA քարտ, ինչպես նաև ACBA Digital հավելվածում քարտի թվային (թոքենիզացված) տարբերակը:

* ACBA Digital հավելվածը կարող եք բեռնել հետևյալ հղմամբ:

Հայաստանում իրական NFC հնարավորությամբ վճարումների համակարգի գործարկմամբ պայմանավորված, ԱԿԲԱ  Բանկը մինչև 2021 թվականի փետրվարի 3-ը ներառյալ իրականացնում է մրցույթ, որի 10 հաղթողի կտրամադրվի SAMSUNG  GALAXY S20 ULTRA ապրանքանիշի հեռախոս:

Մրցույթի պայմաններն են՝

  • Կատարել նվազագույնը 10 NFC վճարում,
  • մեկ վճարման նվազագույն գումար՝ 1000 ՀՀ դրամ:

Հաղթողները որոշվելու են պատահականության սկզբունքով՝ առցանց ծրագրի միջոցով: Մրցույթի ամբողջական պայմանները ներկայացված են այստեղ:

«Թոքենիզացումը վճարային համակարգի զարգացման նորարարական քայլ է Հայաստանում: Միջազգային VISA և տեղական ArCa վճարային համակարգի մեր գործընկերների հետ կատարած աշխատանքի արդյունքում մենք կարողացանք գրանցել այս արդյունքը: Հայաստանում Visa Token ծառայությունն արդեն գործում է և այն ներդրվել է ԱԿԲԱ Բանկի նոր բջջային հավելվածում: Մենք ձևավորում ենք անհպում վճարումների նոր մշակույթ», – նշել է ԱԿԲԱ Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:

«Այսօր մենք Հայաստանում գործարկում ենք նոր տեխնոլոգիա՝ թոքենիզացում, առանց որի անհնար է երկրի վճարային էկոհամակարգի հետագա լիարժեք զարգացումը: Գործարկված Visa Token ծառայությունը վկայում է նորարարությունների ներդրման մեր պատրաստակամության մասին, որով մենք խթանում ենք Հայաստանում առանց կոնտակտի վճարումների զարգացումը: Սպառողներն այսօր, առավել քան երբևէ, նախընտրում են անվտանգ, արագ, հարմարավետ և առանց կոնտակտի վճարումներ կատարելու տարբերակը: Հայաստանյան առևտրային կետերում այժմ Visa քարտերով յուրաքանչյուր երկրորդ գործարքը կատարվում է անհպում: Կարանտինի ընթացքում Հայաստանում անհպում գործարքների քանակը գրեթե կրկնապատկվել է: Վստահ եմ, որ Visa Token ծառայության գործարկումը կզարգացնի անհպում վճարումների մշակույթը, քանի որ պարզեցվում է վճարման գործընթացը և սպառողներին առաջարկվում է ավելի լավ սպառողական փորձ», – նշել է Կովկասում Visa միջազգային վճարային համակարգի տարածաշրջանային ղեկավար Քրիստինա Դորոշը:

13/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.54
+0.03
Եվրո (EUR)
398.4
-1.62
Ռուբլի (RUR)
4.3927
+0.0375
Լարի (GEL)
138.94
-0.01
44862
-1663
Արծաթ
590.3
-20.88