
ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ «ՄԵՐ ՄԵՋ» ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ՓԱԹԵԹԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ
ՎիվաՍել-ՄՏՍ-ը, «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունը, տեղեկացնում է, որ այսուհետ «Մեր մեջ» կորպորատիվ փաթեթի շրջանակներում ՎիվաՍել-ՄՏՍ-ն առաջարկում է 4 սակագնային պլան, որոնցից յուրաքանչյուր կազմակերպություն կարող է ընտրել հաղորդակցման իր կարիքներին առավել համապատասխանը: Առաջարկվող բոլոր տարբերակներում խմբի ներսում կատարվող զանգերն անվճար են:
Ավելին, այժմ, «Մեր մեջ» փաթեթի բաժանորդները (բացառությամբ` «Մեր մեջ 3» սակագնային պլանի) կարող են նաև օգտվել ներառված ներցանցային խոսելաժամանակի փաթեթներից: Ի դեպ միևնույն փաթեթի շրջանակներում յուրաքանչյուր բաժանորդ ինքն է իր համար ընտրում ներառված ներցանցային խոսելաժամանակի չափը: