Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
ԱՊԱՌԻԿ ՎԱՃԱՌՔ ORANGE-Ի ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
04/08/2010 19:50
Կիսվել

ԱՊԱՌԻԿ ՎԱՃԱՌՔ ORANGE-Ի ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ

Այսուհետ Orange-ի 27 խանութներում գործում է ապառիկ վաճառք 50.000 դրամը գերազանցող հեռախոսների, նոթբուքերի, նեթբուքերի  և այլ սարքավորումների համար: Ապառիկը տրամադրվում է 3-ից մինչև 24 ամիս մարման ժամկետով` 20-50% կանխավճարով և 26% տարեկան տոկոսադրույքով:

Ապառիկ վաճառքը հնարավոր է դարձել Orange-ի և Ինեկոբանկի համագործակցության շնորհիվ:

«Orange Ապառիկ ծառայության մեկնարկով նոր հնարավորություն է ընձեռվում այն մարդկանց, ովքեր ցանկանում են մեր խանութներից ձեռք բերել առաջատար բրենդերի հեռախոսներ, սմարթֆոներ, նոութբուքեր, նեթբուքեր և այլ սարքավորումներ, սակայն դժվարանում են վճարել ամբողջ գումարը միանգամից: Աժմ Orange ապառիկի շնորհիվ նրանք կարող են գնել ցանկացած սարքավորում և վճարել մի քանի ամիսների ընթացքում»,- ասաց Orange-ի վաճառքի տնօրեն Արսեն Հովհաննիսյանը:

Orange-ի հաճախորդների ապառիկ գործարքները կձեւակերպվեն Ինեկոբանկի մասնաճյուղերում, ուր նրանք կներկայացնեն  բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը եւ նախապես Orange-ի վաճառակետում կնքված պայմանագիրը: Ինեկոբանկը կստուգի հաճախորդի վարկարժանությունը, և, դրական որոշման դեպքում, վերջինիս հետ կկնքի պարտքի տարաժամկետ մարման պայմանագիր: Կնքված պայմանագիրը Orange-ի համապատասխան վաճառակետ ներկայացնելով` հաճախորդը կստանա իր նախընտրած սարքավորումը: Հետագա բոլոր վճարումները հաճախորդը կկատարի Ինեկոբանկի ցանկացած մասնաճյուղում:

Այսուհետ Orange-ի վաճառակետերում սպասարկվելու են նաև Ինեկոբանկի APԱՌIK+ վճարային քարտերը, որոնք թույլ են տալիս շրջանցել վերոնշյալ գործընթացը:

«Մենք բազմիցս ասել ենք, որ Orange-ում լավ բաները բոլորի համար են եւ սա ևս մի քայլ է, որպեսզի ոչ միայն նորարարական ծառայությունները, այլ նաև լավագույն արտադրողների ու բրենդերի ամենաժամանակակից սարքավորումենրը հասանելի լինեն բոլորին»,- ասաց Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01