Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
ORANGE-Ը ԵՎ RIM-Ը ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԵՆ  BLACKBERRY ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
26/08/2010 17:21
Կիսվել

ORANGE-Ը ԵՎ RIM-Ը ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԵՆ BLACKBERRY ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Այսօր Օրանժ Արմենիա և Research In Motion (RIM) (NASDAQ: RIMM; TSX: RIM) ընկերությունները մեկնարկեցին BlackBerry լուծումը Հայաստանում: BlackBerry լուծումը սմարթֆոնների, ծրագրային ապահովումների և ծառայությունների համատեղություն է, որը հնարավորություն է ընձեռում հեշտությամբ օգտվել էլ. փոստից, հեռախոսից, օրացույցից, վեբից, մուլտիմեդիայից և բիզնեսում ու առօրյա կյանքում անհրաժեշտ այլ ծրագրերից: BlackBerry ծառայության մեկնարկով Orange-ի հաճախորդները կարող են վայելել ազատությունը և աշխատանքի արդյունավետությունը BlackBerry սմարթֆոնների օգնությամբ և կապի մեջ լինել ու մշտապես մուտք ունենալ դեպի տեղեկատվություն` անգամ լինելով շարժման մեջ:

«Ուրախությամբ ենք ներկայացնում BlackBerry լուծումը, որը մեր բաժանորդներին կտա ազատության և արդյունավետ աշխատանքի նոր հնարավորություններ, ինչպես գործնական, այնպես էլ անձնական կյանքում: Սա մեր հերթական քայլն է` առաջարկելու այնպիսի շարժական տեխնոլոգիաներ, որոնք կհարստացնեն և կփոխեն նրանց կյանքը», ասաց Orange-ի Գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:

“Մեզ համար շատ հաճելի էր համագործակցել Orange-ի հետ BlackBerry լուծումը Հայաստանում ներկայացնելու համար: BlackBerry սմարթֆոնները ճիշտ ընտրություն են հատկապես նրանց համար, ովքեր ցանկանում են կապի մեջ լինել գործընկերների, ընկերների և ընտանիքի հետ, ինչպես նաև հեռախոսի միջոցով հեշտությամբ մուտք ունենալ թե գործնական և թե անձնական բնույթի բովանդակությանը”, ասաց RIM-ի Կորպորատիվ մարքեթինգի գծով փոխնախագահ Մարկ Գիբերտը:

Մեկնարկին Orange-ն առաջարկում է BlackBerry Bold 9700 սմարթֆոնը, որն առանձնանում է իր  գերազանց աշխատանքով, ֆունկցիոնալությամբ և հնարավորություններով, որոնք  համատեղելի են 3G HSDPA ցանցերի հետ, ինչպես նաև ունի գերարդիական պրոցեսոր (624 ՄՀց), 256 ՄԲ  հիշողություն, ներկառուցված GPS և Wi-Fi, 3.2ՄՊ տեսախցիկ և բարձր հստակության շլացնող էկրան: Նորագույն ինժեներական լուծումները և պրեմիում որակը տարածվում են նաև այս սարքի արտաքին տեսքի վրա, որն առանձնանում է ինտեգրված սենսորային հարթակով, գերզգայուն, տարբերակված և հատուկ տաշվածքներով ստեղնաշարով: Մուգ քրոմային շրջանակը և կաշենման հետնամասը սմարթֆոնին հաղորդում են կոկիկ և նրբագեղ տեսք, իսկ նեղ պրոֆիլը, հարմար ծանրությունը և փափուկ կողամասերը աներևակայելի հարմարավետության զգացողություն են հաղորդում այն ափում պահելիս: 

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01