
Կորոնավիրուս. Հայաստանում վարակվածների թիվը հասավ 148,682-ի (+357)
Դեկտեմբերի 14-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 148682 դեպք, որոնցից 125966-ն` առողջացած, 2503-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 19595 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 549732 թեստավորում:
Այսպիսով` երեկ կատարվել է 1373 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 357 նոր դեպք: Ունենք 797 առողջացած և 17 մահվան դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 618 է: