Բիզնես

USD BUY - 364.50+0.00 USD SELL - 367.00+0.50
EUR BUY - 419.00+0.00 EUR SELL - 426.00+1.00
OIL:  BRENT - 82.38-1.22 WTI - 78.18+0.23
COMEX:  GOLD - 4340.70+2.33 SILVER - 63.33+3.08
COMEX:  PLATINUM - 1759.60+0.55
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 157.76-0.39 EUR/GBP - 1.1558+0.32
FOREX:  EUR/USD - 1.1558+0.32 GBP/USD - 1.3488+0.30
STOCKS RUS:  RTSI - 874.64-1.12
STOCKS US: DOW JONES - 54036.93+0.28 NASDAQ - 26690.62+1.30
STOCKS US: S&P 500 - 7757.64+0.62
STOCKS JAPAN:  NIKKEI - 66970.22+2.08 TOPIX - 4100.61+0.63
STOCKS CHINA:  HANG SENG - 25937.49+1.05 SSEC - 3966.59+0.67
STOCKS EUR:  FTSE100 - 10901.09+0.31 CAC40 - 8714.93+0.17
STOCKS EUR:  DAX - 26319.45+0.69
10/08/2026  CBA:  USD - 365.88-0.29 GBP - 494.01+1.91
10/08/2026  CBA:  EURO - 422.81+0.69
10/08/2026  CBA:  GOLD - 51000+756 SILVER - 756.62+29.84
2010Թ.-Ի ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ «ԱՐՑԱԽԲԱՆԿ»-Ը ԳՐԱՆՑԵԼ Է ՄԻ ՇԱՐՔ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ԱՃ
27/08/2010 16:31
Կիսվել

2010Թ.-Ի ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ «ԱՐՑԱԽԲԱՆԿ»-Ը ԳՐԱՆՑԵԼ Է ՄԻ ՇԱՐՔ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ԱՃ

2010թ. առաջին կիսամյակի արդյունքներով “Արցախբանկ” ՓԲԸ-ն առաջընթաց է գրանցել մի շարք ֆինանսական ցուցանիշների գծով: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են բանկից` ROE (Բանկի ընդհանուր կապիտալի շահութաբերության մակարդակ) ցուցանիշի գծով  ԱՐՑԱԽԲԱՆԿ-ը Հայաստանի բանկային համակարգում զբաղեցնում է 1-ին, իսկ ROA (ակտիվների շահութաբերության մակարդակ) ցուցանիշի գծով` 3-րդ տեղը: 

2010թ. հունիսի վերջի դրությամբ ՀՀ հիփոթեքային շուկայում գործող 21 բանկերի շարքում ԱՐՑԱԽԲԱՆԿ-ը զբաղեցնում է 6-րդ տեղը` 5 518 755,0 հազ. ՀՀ դրամ և 15 017, 0 հազ.ԱՄՆ դոլար հիփոթեքային վարկերի պորտֆելով, իսկ 2010թ. երկրորդ եռամսյակում Արցախբանկ-ը ֆիզիկական անձանցից ներգրաված ավանդների գծով գրանցել է 14,49% աճ, այդպիսով ապահովելով առաջատարի դիրքը բանկային համակարգում: 2010թ. հունվար-հունիս ամիսների ընթացքում ֆիզիկական անձանց ավանդների ծավալն աճել է 26,87%-ով: Այդ ցուցանիշը 2009թ. առաջին կիսամյակի համեմատ աճել է 47,25%:          

ԱՐՑԱԽԲԱՆԿ-ը 2010թ. առաջին կիսամյակի արդյունքներով ՀՀ բանկային համակարգում զբաղեցնում է 10-րդ տեղը, ինչր 2 կետով բարելավվել է 2009թ. նույն ժամանակաշրջանի համեմատ:  

Նշենք, որ այսօր ԱՐՑԱԽԲԱՆԿ-ը ունիվերսալ բանկային ծառայություններ է առաջարկում Լեռնային Ղարաբաղի ողջ տարածքում (11 մասնաճյուղ) և Հայաստանի մայրաքաղաք Երևանում (6 մասնաճյուղ):

AMP
10/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.88
-0.29
Եվրո (EUR)
422.81
+0.69
Ռուբլի (RUR)
4.4354
-0.0171
Լարի (GEL)
139.71
-0.02
51000
+756
Արծաթ
756.62
+29.84