Բիզնես

USD BUY - 375.00+0.00 USD SELL - 378.50+0.00
EUR BUY - 440.50+0.50 EUR SELL - 446.00+0.00
OIL:  BRENT - 71.68-0.29 WTI - 66.48-0.45
COMEX:  GOLD - 5059.30+1.68 SILVER - 82.28+6.07
COMEX:  PLATINUM - 2176.00+5.31
LME:  ALUMINIUM - 3102.50+0.81 COPPER - 12964.00+0.64
LME:  NICKEL - 17350.00+2.15 TIN - 46559.00-0.31
LME:  LEAD - 1965.00+0.26 ZINC - 3382.50+1.35
FOREX:  USD/JPY - 155.04-0.06 EUR/GBP - 1.1778+0.19
FOREX:  EUR/USD - 1.1778+0.19 GBP/USD - 1.3482+0.32
STOCKS RUS:  RTSI - 1141.28+0.14
STOCKS US: DOW JONES - 49625.97+0.47 NASDAQ - 22886.07+0.90
STOCKS US: S&P 500 - 6909.51+0.69
STOCKS JAPAN:  NIKKEI - 56825.70-1.12 TOPIX - 3808.48-1.13
STOCKS CHINA:  HANG SENG - 26413.35-1.10 SSEC - 4082.07+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10686.89+0.56 CAC40 - 8515.49+1.39
STOCKS EUR:  DAX - 25260.69+0.87
20/02/2026  CBA:  USD - 376.82-0.12 GBP - 507.65-0.69
20/02/2026  CBA:  EURO - 443.25-1.09
20/02/2026  CBA:  GOLD - 60633-1 SILVER - 941.94+27.57
ORANGE-Ը ՍԱՀՄԱՆՈՒՄ Է ՆՈՐ ՉԱՓԱՆԻՇ ԳԵՐԱՐԱԳ ՇԱՐԺԱԿԱՆ ԻՆՏԵՐՆԵՏԻ ՈԼՈՐՏՈՒՄ
28/08/2010 15:31
Կիսվել

ORANGE-Ը ՍԱՀՄԱՆՈՒՄ Է ՆՈՐ ՉԱՓԱՆԻՇ ԳԵՐԱՐԱԳ ՇԱՐԺԱԿԱՆ ԻՆՏԵՐՆԵՏԻ ՈԼՈՐՏՈՒՄ

Այսօր Orange-ը մեկնարկեց իր նոր Ինտերնետ Հիմա 14.4 մոդեմների վաճառքը, որոնք հնարավորություն են ընձեռում կատարել բեռնումներ համացանցից մինչև 14.4Մբ/վ տեսական արագությամբ: Այս նոր մոդեմների մեկնարկով, ինչպես նաև վերազինված ամենաարդիական 3G+ ցանցի շնորհիվ Orange-ն արագության և որակի նոր չափանիշներ է սահմանում հայաստանյան շարժական ինտերնետի շուկայում:

Վերջին մի քանի ամիսներին Orange-ի 3G+ ցանցում կատարված մեծածավալ հզորացման աշխատանքների շնորհիվ Հայաստանի երեք մեծ քաղաքներում ` Երևանում, Գյումրիում և Վանաձորում տվյալների փոխանցման արագությունը հնարավոր է դարձել հասցնել տեսականորեն մինչ 14.4 Մեգաբիթ/վայրկյանի: Ինտերնետ Հիմա 14.4 նոր մոդեմների շնորհիվ Orange-ն իր գերարագ ինտերնետի բաժանորդներին առաջարկում է արագության միանգամայն նոր փորձառություն և ինտերնետ կապի որակ: Կատարյալ պայմաններում Ինտերնետ Հիմա 14.4 մոդեմի շնորհիվ այսուհետ կարելի է տվյալներ բեռնել 7-9 Մբ/վրկ արագությամբ: Միջինում բաժանորդները կունենան 2-5 Մբ/վրկ արագություն, ինչը հնարավորություն կտա նրանց հաշված վայրկյանների ընթացքում բեռնել երաժշտություն, ֆիլմեր, ծրագրեր, ինչպես նաև ֆիլմեր դիտել ինտերնետում առանց ընդհատումների, նույնիսկ HD որակով:

«Այսօրվա առաջարկով մենք նոր չափանիշ ենք սահմանում հայաստանյան շարժական ինտերնետի ոլորտում: Որպես հեռահաղորդակցության ծառայություններ մատուցող ընկերություն` մեր պարտականությունն ու կոչումն է թվային աշխարհի հնարավորությունները հասանելի դարձնել մեր հաճախորդներին, առաջարկել նրանց լավագույն որակ և նորագույն տեխնոլոգիաները: Մենք երբևէ կանգ չենք առնում մեր ձեռքբերումների վրա, և բարելավելով մեր կողմից ներկայումս առաջարկվող ինտերնետի որակը` շարժվում ենք առաջ` առաջարկելով նոր արագություններ և որակ», ասաց Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:

Նոր 3G մոդեմները կարելի է ձեռք բերել ինչպես մեկ տարվա բաժանորդագրությամբ, այնպես էլ առանց բաժանորդագրության: Մեկ տարով բաժանորդագրվելու դեպքում Ինտերնետ Հիմա 14.4 մոդեմը կարժենա 15,000 դրամ, իսկ մոդեմն առանց մեկ տարվա պայմանագրի գնելու դեպքում` 37,000 դրամ:

«Մեզ համար կարևոր է, որ ցանցի տեխնոլոգիական վերազինման արդյունքները անմիջապես հասանելի դառնան մեր բաժանորդների համար: Այս մոդեմներով մենք հնարավորություն ենք տալիս Երևանի, Գյումրիի և Վանաձորի մեր բաժանորդներին արդեն իսկ օգտվել այդ աներևակայելի արագություններից:  Եվ ինչպես միշտ, մենք հավատարիմ ենք մեր` «գերարագ ինտերնետը բոլորի համար է» կարգախոսին, որի շրջանակներում առաջարկվող նոր արագությունը նախատեսված է Orange-ի ինչպես նոր, այնպես էլ հին բաժանորդների համար: Ինտերնետ Հիմա 7.2 մոդեմ ունեցող բաժանորդները կարող են ցանկացած պահի վերադարձնել իրենց հին մոդեմը և ստանալ նոր արագություններ ապահովող մոդեմը` վճարելով վերջինիս համար նախատեսված 15,000 դրամը և երկարացնելով պայմանագրի գործողության ժամկետը», ասաց Orange-ի Մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանը:

Նոր մոդեմի մեկնարկին զուգահեռ Orange-ը վերանայել է նաև Ինտերնետ Հիմա 7.2 մոդեմի վաճառքի գինը. այն այսուհետ կարելի է ձեռք բերել առանց մեկ տարվա բաժանորդագրության ընդամենը  24,000 դրամով նախկին 35,000-ի փոխարեն:

Ֆրանս Տելեկոմ Խմբի անդամ Օրանժ Արմենիան Հայաստանում շարժական հեռախոսակապի և ինտերնետի ծառայություններ է մատուցում 2009թ. նոյեմբերի 5-ից: Ընկերությունը Հայաստանում 2009թ. կատարել է 140 մլն եվրոյի ներդրումներ, իսկ մինչև 2010թ. վերջ կիրականացնի ևս 50 մլն դոլարի ներդրում և արդեն ապահովում է բջջային կապի ու լայնաշերտ շարժական ինտերնետի հասանելիությունը Հայաստանի 500 քաղաքներում և գյուղերում։ Orange-ի 3G+ ծածկույթն այսօր ամենաընդարձակն է Հայաստանում և ծածկում է բնակչության ավելի քան 85% տոկոսը:

Orange-ը Հայաստանում հանդես է գալիս որպես նորարար և անմիջական բրենդ, և իր գործունեության կարճ ժամանակահատվածում արդեն երկրում առաջնորդել է մի շարք նորարարություններ, ինչպես HD ձայնի ներդրումը, որով Հայաստանը դարձավ այս տեխնոլոգիային տիրապետող երկրորդ երկիրն աշխարհում, մինչև 14.4 Մբ/վ արագությամբ լայնաշերտ ինտերնետ և այլն, որոնք նպատակ ունեն համաշխարհային տեխնոլոգիական նվաճումները հասանելի դարձնել Հայաստանում բնակչության հնարավորինս մեծ մասին: Orange-ը Հայաստանում նաև խթանեց սմարթֆոնների շուկայի զարգացումը` առաջինը ներկայացնելով iPhone, Android համակարգով HTC սմարթֆոններ, և հատուկ առաջարկների շնորհիվ դրանք հասանելի դարձնելով մեծաթիվ սպառողների: Orange-ը վերջերս ներկայացրեց նաև BlackBerry լուծումը Հայաստանում: 

20/02/2026
դրամ
Դոլար (USD)
376.82
-0.12
Եվրո (EUR)
443.25
-1.09
Ռուբլի (RUR)
4.9008
-0.0175
Լարի (GEL)
140.9
+0.05
60633
-1
Արծաթ
941.94
+27.57