01/09/2010 09:19
ՀՀ-ՈՒՄ ՄԱՏՈՒՑՎԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է 0,2% ՀԱՎԵԼԱՃ
Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2010թ. օգոստոսին հուլիսի համեմատ գրանցվել է սակագների 0.2% հավելաճ, ինչը հիմնականում պայմանավորվել է հանրային սննդի 0.2%, հանգստի կազմակերպման 0.4%, տրանսպորտի 1.9% սակագների հավելաճով (կապված օդային տրանսպորտի ծառայությունների սակագների 5.2% հավելաճի հետ): ՀՀ ազգային վիճակագրական ծառայության փոխանցմամբ` կենցաղային բնույթի ծառայությունների սակագները նշված ժամանակահատվածում աճել են 0.1%-ով, իսկ բնակարանային-կոմունալ, բուժսպասարկման, կապի, մշակույթի ոլորտի, կրթության համակարգի, իրավական ու բանկային ծառայությունների սակագների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:
Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2010թ. օգոստոսին հուլիսի համեմատ արձանագրվել է ծառայությունների սակագների 0.2-0.4% հավելաճ, ընդ որում, համեմատաբար բարձր հավելաճ գրանցվել է ք. Վանաձորում: Մայրաքաղաքում ծառայությունների սակագներն աճել են 0.2%-ով:
11/03/2026
դրամ
Դոլար (USD)
377.27
-0.14
Եվրո (EUR)
437.9
-1.37
Ռուբլի (RUR)
4.7436
-0.0465
Լարի (GEL)
138.38
+0.76
Արծաթ
1073.8
+61.3
11:55 11/03/26
10:50 11/03/26
10:30 11/03/26
