Ֆինանսական

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 409.00-1.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 69946.86+2.40 TOPIX - 4145.22+1.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24040.34+0.28 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
05/10/2026  CBA:  USD - 361.81-0.74 GBP - 478.42-0.4
05/10/2026  CBA:  EURO - 405.3-1.99
05/10/2026  CBA:  GOLD - 48741+348 SILVER - 709.99-0.11
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջինը Հայաստանում թողարկում է նոր վճարային քարտեր երեխաների և պատանիների համար
23/12/2020 15:36
Կիսվել

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջինը Հայաստանում թողարկում է նոր վճարային քարտեր երեխաների և պատանիների համար

ՎՏԲ-Հայաստան Բանկը  Visa միջազգային վճարահաշվարկային համակարգի հետ համատեղ թողարկում է Teens և Kids նոր քարտատեսակներ:

Teens և Kids քարտերը՝ երեխայի մոտ կանխիկ դրամի փոխարինման հարմար և անվտանգ այլընտրանք են:

Teens և Kids քարտերը առանձնահատուկ երիտասարդական դիզայնով բազմարժութային քարտեր են, որոնք ունեն մի շարք առավելություններ ինչպես երիտասարդ հաճախորդների, այնպես էլ նրանց ծնողների համար:Վճարային քարտերի օգտագործումը հիանալի հնարավորություն է փոքր տարիքից երիտասարդների մոտ ֆինանսական գրագիտություն և ինքնուրույնություն սերմանելու համար:

Մանկական Teens և Kids քարտերը երեխաներին/պատանիներին հնարավորություն են տալիս գումարներ պահել միաժամանակ մի քանի արժույթով, իրականացնել ներբանկային և միջբանկային փոխանցումներ, վճարել ապրանքների և ծառայությունների դիմաց ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում, և ինչն առավել առաջնային է այս հաճախորդների սեգմենտի համար՝ ինքնուրույն իրականացնել օնլայն գնումներ: Teens և Kids տեսակի Visa քարտերը պաշտպանված են անվտանգության ժամանակակից 3D համակարգով, որն ապահովում է անվտանգության լրացուցիչ մակարդակ ինտերնետ միջավայրում անկանխիկ վճարումներ իրականացնելիս: Վճարային քարտերի օգտագործումը հնարավորություն է տալիս ինչպես կանխիկացնել դրամական միջոցներ օրվա ցանկացած պահին, այնպես էլ համալրել քարտային հաշիվները cash-in գործառույթով օժտված բանկոմատների միջոցով անվճար կամ Telcell, EasyPay, Idram, Mobidram վճարային տերմինալներով՝ համաձայն ՎՏԲ-Հայաստան Բանկում գործող սակագների:

Teens և Kids քարտապանների համար նախատեսվում են տարբեր ակցիաներ և խաղարկություններ, ինչպես նաև արտոնությունների և զեղչերի տրամադրում` ՎՏԲ-Հայաստան Բանկի գործընկերներների հետ գործող ծրագրերի շրջանակներում:

Ծնողների համար Teens և Kids քարտերի առավելություններն են` երեխաների կողմից կանխիկով գործարքների ռիսկի նվազեցում, երեխայի քարտային հաշիվները ակնթարթորեն համալրելու հնարավորություն, երեխայի բանկային դրամական գործարքները վերահսկելու հնարավորություն` SMS, Մոբայլ և Ինտերնետ բանկ ծառայություններն անվճար ակտիվացնելու միջոցով:

Visa Teens և Kids քարտերը կարող են բացվել որպես հիմնական քարտ (երեխան/պատանին հանդես է գալիս որպես Բանկի առանձին հաճախորդ) կամ որպես  ծնողի  հիմնական քարտին կից քարտ:

2021 թվականի առաջին եռամսյակում ՎՏԲ-Հայաստան Բանկը  նախատեսում է թողարկել նաև Teens и Kids վիրտուալ քարտեր՝ հաճախորդների հեռահար սպասարկման նպատակով:

Kids քարտերը նախատեսված են 6-ից 11 տարեկան անչափահաս երեխաների համար, Teens քարտերը՝ 12-ից 18 տարեկան տարիքային խմբի հաճախորդների համար:

Teens և Kids քարտերը թողարկվում են անվճար, տարեկան սպասարկումը կազմում է 1900 ՀՀ դրամ, կանխիկացումը ՎՏԲ-Հայաստան Բանկի բանկոմատներից` 0.15% միջնորդավճարով: Առևտրային կետերում անկանխիկ վճարումները, բոլոր ներբանկային և միջբանկային փոխանցումները  ՀՀ դրամով կատարվում են անվճար:

Գործում են Teens և Kids քարտերով կանխիկ և անկանխիկ գործարքների հնարավոր քանակի սահմանափակումներ` օրական մինչև 5 անգամ կանխիկ և 10 անգամ անկանխիկ գործարքների համար, և մեկ օրվա ընթացքում կանխիկ և անկանխիկ գործարքների առավելագույն գումարի սահմանափակումներ` Teens քարտերի համար մինչև 100 հազար ՀՀ դրամ, Kids քարտերի համար՝ մինչև 50 հազար ՀՀ դրամ:

Teens և Kids քարտ բացելու համար անհրաժեշտ է տրամադրել անձը հաստատող փաստաթղթերի նվազագույն փաթեթ (անձնագիր, սոցիալական քարտ): Եթե ​​հաճախորդը 14 տարեկանից ցածր է, անհրաժեշտ է ներկայացնել նաև ծնողի ինքնությունը հաստատող փաստաթղթեր: Այս դեպքում բոլոր փաստաթղթերը ստորագրվում են ծնողի կողմից: Եթե ​​քարտը տրվում է որպես լրացուցիչ քարտ, ապա բավարար է տրամադրել երեխայի ծննդյան վկայականը:

Teens և Kids քարտերը  հնարավոր է պատվիրել առանց մասնաճյուղ այցելելու՝ անցնելով հետևյալ հղմամբ ՝ https://www.vtb.am/am/online-request/#privType-4 :

ՎՏԲ-Հայաստան Բանկի Teens և Kids վճարային քարտերի վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ Բանկի պաշտոնական կայքում` https://www.vtb.am/am/payment-cards#debetovye-karty#, այցելելով Բանկի մասնաճյուղեր կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն 87-87 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ  կողմից:

05/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.81
-0.74
Եվրո (EUR)
405.3
-1.99
Ռուբլի (RUR)
4.2671
-0.0692
Լարի (GEL)
139.08
-0.17
48741
+348
Արծաթ
709.99
-0.11