Բիզնես

USD BUY - 389.00+1.00 USD SELL - 391.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 411.00-3.00
OIL:  BRENT - 74.41+1.97 WTI - 70.32+2.05
COMEX:  GOLD - 2688.50+1.09 SILVER - 30.99-0.74
COMEX:  PLATINUM - 970.70+0.02
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.32-0.44 EUR/GBP - 1.0473-0.74
FOREX:  EUR/USD - 1.0473-0.74 GBP/USD - 1.2581-0.58
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43870.35+1.06 NASDAQ - 18972.42+0.03
STOCKS US: S&P 500 - 5948.71+0.53
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8149.27+0.79 CAC40 - 7213.32+0.21
STOCKS EUR:  DAX - 19146.17+0.74
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
Հայաստանում PMI Science-ը 3-րդ գիտահետազոտական կենտրոնն է աշխարհում
24/12/2020 17:21
Կիսվել

Հայաստանում PMI Science-ը 3-րդ գիտահետազոտական կենտրոնն է աշխարհում

Դեկտեմբերի 17-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն այցելեց Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում հիմնադրված Փի Էմ Այ Սայենս գիտահետազոտական կենտրոն, շրջայց կատարեց լաբորատորիաներով, ծանոթացավ իրականացվող ծրագրերին:

Ժամանակակից սարքավորումներով հագեցված գիտահետազոտական և ուսումնական լաբորատորիաներով կենտրոնը հիմնադրվել է «Ֆիլիպ Մորրիս» ընկերության ներդրումների շնորհիվ: Առ այսօր ներդրումների ծավալը կազմել է շուրջ 10 մլն ԱՄՆ դոլար, իսկ 2021-ին ակնկալվում է ներդնել շուրջ 8 մլն ԱՄՆ դոլար։

Նախարար Հակոբ Արշակյանը շրջայց է կատարել նորաբաց կենտրոնում, ծանոթացել ենթակառուցվածքներին, այն հնարավորություններին, որոնց շնորհիվ կրթական գործընթացներն արդյունավետ կզուգակցվեն գործնական ժամանակակից հնարավորություններով, թե՛ ուսանողների, թե՛ գիտնականների, թե՛ դասախոսական անձնակազմի համար։

Կենտրոնում արդեն իսկ աշխատում են 19 հայ գիտնականներ, որոնք շվեյցարական կենտրոնի հետ համատեղ նախագծեր են իրականացնում առաջնային այնպիսի ուղղություններով, ինչպիսիք են Տվյալագիտությունը, Տեխնոլոգիաները, Նյութաբանությունը։ Թիմում ընդգրկված գիտնականները զուգահեռաբար համագործակցում են հայաստանյան բուհերի և հետազոտական կենտրոնների 120 գիտնականների հետ։

Խոսելով տեխնիկական կրթության և նման կենտրոնների բացման կարևորության մասին՝ նախարար Հակոբ Արշակյանը նշել է, որ թե ենթակառուցվածքային, թե գիտական, թե գիտելիքի առումով բավական լուրջ ներդրումներ են արված Հայաստանի պոլիտեխնիկական համալսարանի հիմքի վրա, որը ինժեներական դասական մտքի ինստիտուցիոնալ ամենահզոր կառույցն է դեռևս ԽՍՀՄ տարիներից.

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Աղգաշյանը կարծիք է հայտնել, որ տեխնոլոգիաների արագ զարգացման տեմպին զուգընթաց կրթական ծրագրեր իրականացնելը հնարավոր կարող է լինել մասնավորի հետ գործակցության նման ձևաչափի շնորհիվ։

«Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ընկերության գլխավոր կառավարիչ Նատալիա Մայորովան, խոսելով Կենտրոնի ստեղծման ջանքերի մասին, նշել է, որ նախարարին ներկայացվել է իրենց երեք տարվա աշխատանքի արդյունքը, որն, ըստ էության,  շատ բարձր գնահատականի է արժանացել։

Գիտահետազոտական (R&D) կենտրոնի հայաստանյան գործընկերը՝ Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամն է: Տեխնոլոգիական նախագծերի իրականացման և Հայաստանում նորարարական ենթակառուցվածքների ձևավորման հենքի վրա հիմնդրամը «Ֆիլիպ Մորրիսին» է առաջարկել  մի մոդել, որը ներառում է գիտական նախագծերի իրագործում, գիտահետազոտական նախագծերի աջակցություն և էկոհամակարգի ձևավորման ու զարգացման այլ նախաձեռնություններ, ինչն էլ իրագործվել է՝ ի նպաստ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ենթակառուցվածքների և հնարավորությունների զարգացման:

Հայաստանում հիմնադրված PMI Science կենտրոնը  «Ֆիլիպ Մորրիս» ընկերության ներդրումներով 3-րդ գիտահետազոտական կենտրոնն է աշխարհում՝ Շվեյցարիայից և Սինգապուրից հետո։

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75