Բիզնես

USD BUY - 389.00+1.00 USD SELL - 391.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 411.00-3.00
OIL:  BRENT - 74.41+1.97 WTI - 70.32+2.05
COMEX:  GOLD - 2688.50+1.09 SILVER - 30.99-0.74
COMEX:  PLATINUM - 970.70+0.02
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.32-0.44 EUR/GBP - 1.0473-0.74
FOREX:  EUR/USD - 1.0473-0.74 GBP/USD - 1.2581-0.58
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43870.35+1.06 NASDAQ - 18972.42+0.03
STOCKS US: S&P 500 - 5948.71+0.53
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8149.27+0.79 CAC40 - 7213.32+0.21
STOCKS EUR:  DAX - 19146.17+0.74
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
«Ռոստելեկոմ»-ը և Ռուսական արվեստի թանգարանը Արցախից ժամանած երեխաներին ներկայացրին «Մեկ գլուխգործոցի վիրտուալ աշխարհում» VR ծրագիրը
25/12/2020 17:43
Կիսվել

«Ռոստելեկոմ»-ը և Ռուսական արվեստի թանգարանը Արցախից ժամանած երեխաներին ներկայացրին «Մեկ գլուխգործոցի վիրտուալ աշխարհում» VR ծրագիրը

Դեկտեմբերի 24-ին և 25-ին Ռուսական արվեստի թանգարանում կազմակերպվեց ընդունելություն Արցախի տարբեր համայնքներից ժամանած և Երևանում ապաստանած 45 երեխաների համար։ Ծրագրի իրականացման աջակիցն է «Ռոստելեկոմ» Հայաստան ընկերությունը։

Ռուսական արվեստի թանգարանը (պրոֆ․ Ա․ Աբրահամյանի հավաքածու), առաջնորդվելով թանգարանների ոչ ֆորմալ կրթական գործունեության միջազգային փորձով, երեխաների համար կազմակերպված կրթական ծրագրի շրջանակներում ներառել էր շրջայց թանգարանում և Բ. Գրիգորևի «Կենդանաբանական այգի» նկարի ներկայացումը VR տեխնոլոգիայի միջոցով։ Տարբեր ինտերակտիվ խաղերի օգնությամբ  երեխաները ծանոթացան կենդանիների տեսակներին, նրանց բնակության վայրին, նոր գիտելիներ ձեռք բերեցին կենդանական աշխարհի և շրջակա բնության  վերաբերյալ։ Իսկ ծրագրի գործնական մասում, երեխաները VR ակնոցների միջոցով  հայտնվեցին հենց նկարի «ներսում»։

«Ռոստելեկոմ»-ը և Ռուսական արվեստի թանգարանը Արցախից ժամանած երեխաներին ներկայացրին «Մեկ գլուխգործոցի վիրտուալ աշխարհում» VR ծրագիրը

Նկարի հիման վրա նախապես ստեղծված 3D միջավայրը հնարավորություն է տալիս «շրջելու» ռուս մեծ նկարիչ Բ. Գրիգորևի ստեղծած «Կենդանաբանական այգում» և ունկնդրելու նկարի պատմությունը երեք լեզվով՝ հայերեն, անգլերեն և ռուսերեն։

«Շատ կարևոր է երեխաների շրջանում ապահովել կապը արվեստի հետ, իսկ մեր օրերում նորագույն  տեխնոլոգիաների կիրառումը էլ ավելի գրավիչ և հագեցած է դարձնում այդ գործընթացը։ Այս երկու օրերի ընթացքում Արցախից ժամանած մեր երեխաները ևս հնարավորություն ստացան նորովի հաղորդակցվելու արվեստի հետ, և վստահ եմ, դրական  տպավորություններ ու նոր գիտելիքներ ստացան կրթական ծրագրի ավարտին։ Այս նոր և եզակի ծագրիրը նպատակ ունի բացահայտելու արվեստի ստեղծագործությունը այլ տեսանկյունից՝ փաստելով, որ ցանկացած բնագավառում տեխնոլոգիաներն են մեր ապագան», -նշեց «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

Ավելի վաղ՝ սեպտեմբերի 26-ին «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի շրջանակներում Ռուսական արվեստի թանգարանում (պրոֆ Ա․ Աբրահամյանի հավաքածու) կայացել էր ռուս նկարիչ Բ․ Գրիգորևի «Կենդանաբանական այգի» գեղանկարի վիրտուալ իրականության (Virtual Reality, VR) հավելվածի շնորհանդեսը։ Այս նախագիծը ևս իրականացվել է «Ռոստելեկոմ» Հայաստանի հովանավորությամբ։

«Ռոստելեկոմ»-ը և Ռուսական արվեստի թանգարանը Արցախից ժամանած երեխաներին ներկայացրին «Մեկ գլուխգործոցի վիրտուալ աշխարհում» VR ծրագիրը

«Ռոստելեկոմ»-ը և Ռուսական արվեստի թանգարանը Արցախից ժամանած երեխաներին ներկայացրին «Մեկ գլուխգործոցի վիրտուալ աշխարհում» VR ծրագիրը
Երևանի
 Ռուսական արվեստի թանգարանը գործում է մայրաքաղաքում (հասցե՝ Իսահակյան 38, Կասկադի հարևանությամբ) արդեն շուրջ 30 տարի, այցելուին է ներկայացնում 19-րդ դարավերջի-20-րդ դարասկզբի ռուսական կերպարվեստի՝ (գեղանկարչություն, գրաֆիկա, քանդակ, դեկորատիվ-կիրառական և թատերական ձևավորման արվեստ) համաշխարհային նշանակության, գեղարվեստական և պատմական մեծ արժեք ունեցող ընտրանի: Թանգարանի աշխատակազմի կողմից մշակված կրթական ծրագրերը հինգն են՝ «Իմ տունն իմ ամրոցն է», «Տարվա եղանակները»,  Կենդանաբանական այգի», «Կռահիր նկարը», «Արվեստ. տեսակներ, ժանրեր, տեխնիկաներ» և անցկացվելով 2015թ․ մարտից՝ բավական մեծ հետաքրքրություն են վայելում՝ թանգարանում հյուրընկալելով ամսական շուրջ 350 դպրոցահասակ և նախադպրոցական հաստատությունների երեխաների։ Թանգարանում ցուցադրված են այնպիսի նկարիչների ստեղծագործություններ, ինչպիսիք են Կ. Կորովինը, Վ. Սերովը, Մ. Վրուբելը, Մ. Նեստերովը, Ա. Բենուան, Զ. Սերեբրյակովան, Բ. Կուստոդիևը, Ա. Գոլովինը, Ե. Լանսերեն, Մ. Վոլոշինը, Կ.Պետրով- Վոդկինը, Ն. Ռերիխը, Ռ. Ֆալկը, Պ. Կոնչալովսկին, Մ. Սարյանը, Պ. Կուզնեցովը, Ա. Լենտուլովը, Ս. Սուդեյկինը, Ա. Տիշլերը և ուրիշները: Ռուսական արվեստի թանգարանը (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու) Երևանում հիմնադրվել է պրոֆ. Արամ Աբրահամյանի մասնավոր հավաքածուի հիման վրա: Այս նվիրատվությունը իր պատմական հայրենիքին՝ Հայաստանին, Ա. Աբրահամյանի հայրենասիրության մեծագույն դրսևորում էր:

«ՌՈՍՏԵԼԵԿՈՄ», «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ (www.rtarmenia.am) 2012թ. դեկտեմբերից ՀՀ-ում հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկը՝ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸն հաջողությամբ մատուցում է ինտերնետ հասանելիության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ Rostelecom ապրանքանիշի ներքո: 2013թ. սեպտեմբեր ամսից ընկերությունը «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆԶ» ընկերության հետ համատեղ մատուցում է նոր սերնդի Այփի հեռուստատեսության ծառայությունը ևս։ 2015թ․ սեպտեմբերին ընկերությունը ներկայացրել է լիովին նոր Սմարթ հեռուստատեսությունը, որն առանձնանում է իր նորարարական լուծումներով և հնարավորություններով։ «Ռոստելեկոմի» ցանցը Հայաստանում կառուցված  է օպտիկա-մանրաթելային մալուխով, որի երկարությունը կազմում է ավելի քան 3000 կմ` ծածկելով ՀՀ տարածքի 80%-ը:

Իրանի և Վրաստանի օպերատորների միջոցով «Ռոստելեկոմի» ցանցը փոխկապակցված  է տարածաշրջանի հիմնական մայրուղային ցանցերի և տրաֆիկի փոխանակման խոշորագույն կենտրոնների հետ: Ընկերության կորպորատիվ հաճախորդների ցանկում են խոշորագույն ձեռնարկություններ ու բանկեր, ՀՀ կառավարությունը և պետական մարմիններ, հեռահաղորդակցության ընկերություններ և միջազգային կազմակերպություններ: Գերժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը ընկերությանը հնարավորություն է տալիս լիովին բավարարել ժամանակակից բաժանորդի կարիքները՝ տարածվելով և ծառայությունների հասանելիությունն ապահովելով ՀՀ ողջ տարածքով: 2014թ.-ից ընկերությունը բնակչությանը ծառայություններ է մատուցում Երևան քաղաքի Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն, Աջափնյակ, Դավիթաշեն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք և Ավան, Արաբկիր վարչական շրջաններում և Աբովյան, Չարենցավան, Հրազդան, Վանաձոր, Գյումրի, Աշտարակ, Մեծամոր, Արմավիր, Մասիս, Արտաշատ, Արարատ, Սևան, Դիլիջան, Իջևան, Կապան, Մարտունի, Ալավերդի և Քաջարան քաղաքներում: Նշված բոլոր քաղաքներում գործում են վաճառքի և սպասարկման սրահներ:

«ՌՈՍՏԵԼԵԿՈՄ» ԲԲԸ-ն (www.rostelecom.ru)  Ռուսաստանի և Եվրոպայի հեռահաղորդակցության ոլորտի խոշորագույն և դինամիկ զարգացող ընկերությունների խումբ է, որը ծառայություններ է մատուցում ոլորտի բոլոր սեգմենտներում Ռուսաստանի ողջ տարածքով: Ընկերությունը առաջատար դիրք է գրավում ինտերնետի հասանելիության և վճարովի հեռուստատեսության ծառայությունների ռուսաստանյան շուկայում. Ինտերնետ հասանելիության ծառայությունից օգտվողների թիվը գերազանցում է 10.9 մլն-ը, իսկ վճարովի հեռուստատեսությանը՝ 7.7 մլն-ը: «Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն առաջատարն է ռուսաստանյան պետական կառույցների  և բոլոր մակարդակների կորպորատիվ հաճախորդներին մատուցվող հեռահաղորդակցության ծառայությունների շուկայում: Ընկերությունը առաջատար դիրքեր ունի նաև Էլեկտրոնային կառավարության համար ինովացիոն լուծումների, ամպային տեխնոլոգիաների կիրառման, առողջապահության, կրթության, անվտանգության, կենցաղ-կոմունալ ծառայությունների ոլորտներում: Ընկերության կայուն ֆինանսական վիճակը հաստատվում է վարկանիշային աղյուսակներում գրաված դիրքերով՝  Fitch Ratings գործակալությունն այն գնահատում է վարկանիշային աղյուսակի “BBB-” մակարդակում, իսկ Standard&Poor’s գնահատմամբ այն “BB+” է:

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75