Այլ Լուրեր

USD BUY - 361.00-1.00 USD SELL - 363.50+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00-3.00
OIL:  BRENT - 102.05+5.35 WTI - 92.50+3.79
COMEX:  GOLD - 4146.30-0.06 SILVER - 60.73+1.05
COMEX:  PLATINUM - 1746.30+0.78
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 157.92-0.15 EUR/GBP - 1.125-0.63
FOREX:  EUR/USD - 1.125-0.63 GBP/USD - 1.3205-0.34
STOCKS RUS:  RTSI - 863.54+1.01
STOCKS US: DOW JONES - 50926.56+0.04 NASDAQ - 26871.60+0.04
STOCKS US: S&P 500 - 7666.45+0.19
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10428.27-1.68 CAC40 - 7835.31-1.62
STOCKS EUR:  DAX - 24939.35-1.03
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի վճարման նոր դրույքաչափերը
28/12/2020 12:03
Կիսվել

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի վճարման նոր դրույքաչափերը

ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկում է «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, որով նախատեսվում է բարձրացնել «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ին կատարվող վճարումների դրույքաչափերը: Օրենքի նախագիծն ԱԺ արտահերթ նիստում ներկայացրեց ՀՀ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

«Քանի որ բոլոր կատարված հաշվարկներով մենք արձանագրել ենք, որ հատուցման հիմնադրամի գումարները բավարար չեն լինելու մեր բոլոր հայրենակիցների հատուցումը ժամանակի ընթացքում տրամադրելու համար, փոխվել է հավաքագրվող դրոշմանիշային վճարների դրույքաչափերը և որդեգրվել է կիսապրոգրեսիվ համակարգը: Մասնավորապես, այժմ համապատասխան եկամտի չափին համապատասխանելու է որոշակի ֆիքսված գումար, որը վճարվելու է հատուցման հիմնադրամին»,- ասաց Բադասյանը:

Օրենքի նախագծի ընդունման դեպքում` ֆիզիկական անձինք դրոշմանիշային վճարը վճարում են հետևյալ դրույքաչափով.

Մինչև 100 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում – 1500 դրամ

100 001-ից մինչև 200 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում – 3000 դրամ

200 001-ից մինչև 500 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում – 5500 դրամ

500 001-ից մինչև 1 000 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում – 8500 դրամ

1 000 001 դրամ և ավելի հաշվարկման բազայի դեպքում – 15 000 դրամ

Անհատ ձեռնարկատերերը և նոտարները դրոշմանիշային վճարը վճարում են հետևյալ դրույքաչափով.

Մինչև 1 200 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում – 18 000 դրամ

1 200 001-ից մինչև 2 400 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում – 36 000 դրամ

2 400 001-ից մինչև 6 000 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում – 66 000 դրամ

6 000 001-ից մինչև 12 000 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում – 102 000 դրամ

12 000 001 դրամ և ավելի հաշվարկման բազայի դեպքում – 180 000 դրամ

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69