Այլ Լուրեր

USD BUY - 360.50-0.50 USD SELL - 362.50-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 409.00+0.00
OIL:  BRENT - 100.70-1.86 WTI - 89.75-1.49
COMEX:  GOLD - 4128.40-0.13 SILVER - 60.87+1.48
COMEX:  PLATINUM - 1718.90+1.11
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.96+0.08 EUR/GBP - 1.1218-0.28
FOREX:  EUR/USD - 1.1218-0.28 GBP/USD - 1.3217-0.18
STOCKS RUS:  RTSI - 862.45+0.26
STOCKS US: DOW JONES - 51267.90+0.18 NASDAQ - 27477.31+1.05
STOCKS US: S&P 500 - 7773.95+0.66
STOCKS JAPAN:  NIKKEI - 70683.98+1.05 TOPIX - 4183.56+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24280.56+1.00 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10497.94+0.34 CAC40 - 7834.10-0.80
STOCKS EUR:  DAX - 25254.21+0.09
06/10/2026  CBA:  USD - 362.14+0.33 GBP - 479.69+1.27
06/10/2026  CBA:  EURO - 407.19+1.89
06/10/2026  CBA:  GOLD - 48222-519 SILVER - 719.72+9.73
Համազգային ներդրումն ի սպաս Արցախի վերածաղկման. մանրամասներ «2021-ը Արցախի տարի» հռչակելու ծրագրից
28/12/2020 12:39
Կիսվել

Համազգային ներդրումն ի սպաս Արցախի վերածաղկման. մանրամասներ «2021-ը Արցախի տարի» հռչակելու ծրագրից

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջին Կաթողիկոսը հանդես եկավ 2021-ը Արցախի տարի հռչակելու նախաձեռնությամբ, ինչը մատնանշում է հսկայածավալ աշխատանք տարբեր ուղղություններով: Վեհափառը նախաձեռնության շրջանակում հանդես է գալիս համազգային համախմբման ու ներդրման կոչով: Մանրամասներ ներկայացնելով նախաձեռնությունից՝ «Արմենպրես»–ի հետ զրույցում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի տեղեկատվական բաժանմունքի վարիչ Հայր Հովակիմ վարդապետ Պանջարջյանը նշեց, որ Վեհափառ Հայրապետը 2003 թվականից սկսված ինչ-որ մի տարին նվիրում է ազգային, եկեղեցական, մշակութային արժեքներին կամ դեպքերին: Օրինակ, Աստվածաշնչի, Ընտանիքի, հատուկ խնամքի կարոտ հայորդիների տարի և այլն: Նկատի ունենալով ժողովրդի ամուր կապվածությունը Արցախի հետ, որը հայտնվել է մեր մտահոգությունների կիզակետում, Վեհափառ Հայրապետը 2021-ը հայտարարել է Արցախի տարի:

Վեհափառը, սովորաբար նման պարագայում, պաշտոնական հռչակագիր է հրապարակում: Այս անգամ նույնպես Վեհափառը հռչակագիր է պատրաստել, որտեղ կատարել է մի շարք կարևոր ընդգծումներ: Հայր Հովակիմ վարդապետ Պանջարջյանը նշեց, որ Արամ Ա կաթողիկոսը նախ ընդհանուր պատմական ակնարկ է կատարել Արցախին, այնուհետև արդի վիճակը ներկայացնելով, նշել է 7 կարևոր կետ:

«Նախ Վեհափառն ընդգծում է, որ Արցախի հետ կապված հայտարարությունը լուրջ կերպով վերանայման կարիք ունի: Այնտեղ այնպիսի ձևով են ներառված կետերը, որ կարող են վտանգել Հայաստանի պետության հիմքերը: Երկրորդն արցախցիների բնակիչների տուն դարձի ապահովման հարցն է, որը Արամ Ա-ն խիստ անհրաժեշտություն է համարել: Երրորդ կետով անդրադարձ է կատարվել գերիների անմիջապես վերադարձի գործին լծվելու հարցին և դրա կենսական կարևորությանը»,-ասաց Հայր Հովակիմ վարդապետ Պանջարջյանը:

Հաջորդ կետով Վեհափառն ընդգծում է, որ ամեն գնով պետք է պաշտպանել Արցախում մշակութային, հոգևոր արժեք ունեցող վանքերն ու կոթողները: 5-րդ կետում շեշտվում է՝ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը պետք է դառնա առաջնահերթ։ Այս ուղղությամբ ծրագրված աշխատանք պետք է կատարվի թե՛ Հայաստանի, թե Արցախի և թե Սփյուռքի պետական, քաղաքական կառույցների ու պատասխանատուների կողմից։ 6-րդ կետում առաջ է քաշվում Արցախի վերածաղկման աշխատանքների հարցը: Այստեղ նա ընդգծում է՝ սովորական ծրագրերով ու ընթացիկ աշխատանքներով չի կարելի Արցախը վերականգնել։ Հետևաբար, համազգային ներդրումն ու ներուժն ի սպաս Արցախի վերածաղկման՝ ավելի քան հրամայական են։ Այս համատեքստում առանցքային է Սփյուռքի դերը։

«Այս ուղղությամբ, որպես կաթողիկոսություն, Վեհափառի գլխավորությամբ արդեն որոշ  նախաձեռնություններ մեկնարկել են: Օրեր առաջ Արամ Առաջին Կաթողիկոսը հանդես է եկել կոչով՝ օգնելու Արցախի մանուկներին: Վեհափառը նաև կոչ է արել բոլոր թեմերին, որ իր հարմարությունների համաձայն, ակտիվ լինեն Արցախին առնչվող հրատարակչական աշխատանքների, համագումարների, համաժողովներ հարցում»,- ասաց Հայր Հովակիմ վարդապետ Պանջարջյանը:

«2021-ը Արցախի տարի» հայտարարելու հռչակագրում Վեհափառն այս բոլորի լույսի տակ անհրաժեշտ է համարում նոր ռազմավարության ու մարտավարության մշակումը՝ ելնելով ժամանակակից իրողություններից: Վեհափառը, որպես սկզբունքային կետեր, ընդգծել է, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը պետք է մնա անսակարկելի, Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը պետք է դառնա առաջնահերթություն, Արցախի ժողովրդի թվային աճը, տնտեսության զարգացումը պետք է առանցքային տեղ զբաղեցնի համահայկական օրակարգում:

Վեհափառ Հայրապետի հռչակագիրը պիտի ընթերցվի Անթիլիասի Մայրավանքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Տաճարում 2021 թվականի հունվարի 10-ին:

Աննա Գզիրյան

06/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.14
+0.33
Եվրո (EUR)
407.19
+1.89
Ռուբլի (RUR)
4.241
-0.0261
Լարի (GEL)
139.23
+0.15
48222
-519
Արծաթ
719.72
+9.73