Տնտեսական

USD BUY - 389.00+1.00 USD SELL - 391.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 411.00-3.00
OIL:  BRENT - 74.41+1.97 WTI - 70.32+2.05
COMEX:  GOLD - 2688.50+1.09 SILVER - 30.99-0.74
COMEX:  PLATINUM - 970.70+0.02
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.32-0.44 EUR/GBP - 1.0473-0.74
FOREX:  EUR/USD - 1.0473-0.74 GBP/USD - 1.2581-0.58
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43870.35+1.06 NASDAQ - 18972.42+0.03
STOCKS US: S&P 500 - 5948.71+0.53
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8149.27+0.79 CAC40 - 7213.32+0.21
STOCKS EUR:  DAX - 19146.17+0.74
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
Սուրեն Պարսյան. Իշխանությունների ձախողված հարկային քաղաքականության բեռը դրվում է միջին և աղքատ խավի վրա
28/12/2020 15:07
Կիսվել

Սուրեն Պարսյան. Իշխանությունների ձախողված հարկային քաղաքականության բեռը դրվում է միջին և աղքատ խավի վրա

Տնտեսագետ Սուրեն Պարսյանն անդրադարձել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի վճարման նոր դրույքաչափերին։ Տնտեսագետը գրառմամբ հակիրճ վերլուծել է վճարման նոր դրույքաչափերի ազդեցությունը վճարողի սոցիալական վիճակի վրա։

«Գործող իշխանությունները, միջին և աղքատ խավի վրա լրացուցիչ հարկային բեռ դնելով, փորձում են հավաքագրել շուրջ 23 մլրդ ՀՀ դրամ։ 2021 թվականի հունվարի 1-ից աշխատավարձերից պահումները ավելանալու են։ 1000 դրամի փոխարեն աշխատողները վճարելու են 1500, 3000, 5500, 8500 և 15000 ՀՀ դրամ դրոշմանիշային վճար։

Սուրեն Պարսյան. Իշխանությունների ձախողված հարկային քաղաքականության բեռը դրվում է միջին և աղքատ խավի վրա

Միանշանակ է, որ պետությունը պարտավոր է հոգալ զոհված և հաշմանդամություն ունեցող զինծառայողների և նրանց ընտանիքների սոցիալական խնդիրները։ Ինչպես թոշակների, նպաստների դեպքում ՀՀ Ազգային ժողովը կարող է 2021 թվականի պետական բյուջեով նախատեսել լրացուցիչ հատկացում զինվորների հիմնադրամին և նոր բարձրացում չանել։ Բացի այդ, հանրային ֆինանսների արդյունավետ կառավարման տեսանկյունից անընդունելի է, թե ինչու՞ պետական բյուջեից առանձնացված պետք է ստեղծել զինվորների հիմնադրամը և ավել հավաքագրված գումարները ներդնել տարբեր մասնավոր կազմակերպությունների, բանկերի ակտիվներում, երբ այդ գումարների խիստ կարիքը ունի Հայաստանի Հանրապետությունը։ Ըստ էության՝ սոցապ նախարարության զուգահեռ ստեղծել ենք նոր ինստիտուտ՝ զինվորների հիմնադրամը, որը փաստացի վերահսկում է կենտրոնական բանկը։

Առհասարակ նպատակային նշանակության հարկերի սահմանելը չի բխում ոչ բիզնեսի և ոչ էլ հանրության շահերից։ Հակառակ դեպքում՝ մի օր այս նույն իշխանավորները կարող են նոր հարկեր սահմանել զրահատեխնիկ ձեռբերելու կամ իրենց շռայլ պարգևավճարները ապահովելու համար։

Հիշեցնեմ նաև, որ այս իշխանությունները համահարթ հարկային քաղաքականության արդյունքում բարձր աշխատավարձ ստացողներին և խոշոր բիզնեսին զիջեցին 30-40 մլրդ ՀՀ դրամ հարկեր, որի համալրումը դարձյալ դրվեց ողջ հասարակության վրա», – գրել է Պարսյանը։

Հիշեցնենք՝ Բիզնես 24-ն ավելի վաղ հայտնել էր ԱԺ-ի կողմից Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի վճարման նոր դրույքաչափերի սահմանման մասին։

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75