Բիզնես

USD BUY - 379.00+0.00 USD SELL - 380.00-1.00
EUR BUY - 438.50+0.00 EUR SELL - 442.50-1.00
OIL:  BRENT - 64.20+0.98 WTI - 59.44+0.61
COMEX:  GOLD - 4588.40-0.60 SILVER - 88.09-1.94
COMEX:  PLATINUM - 2322.70-0.46
LME:  ALUMINIUM - 3134.00-1.59 COPPER - 12803.00-3.08
LME:  NICKEL - 17578.00-1.73 TIN - 47982.00+0.03
LME:  LEAD - 2044.00-0.44 ZINC - 3209.00-0.22
FOREX:  USD/JPY - 158.07-0.05 EUR/GBP - 1.1588-0.18
FOREX:  EUR/USD - 1.1588-0.18 GBP/USD - 1.3381-0.02
STOCKS RUS:  RTSI - 1106.46+2.10
STOCKS US: DOW JONES - 49359.33-0.17 NASDAQ - 23515.39-0.06
STOCKS US: S&P 500 - 6940.01-0.06
STOCKS JAPAN:  NIKKEI - 53936.17-0.32 TOPIX - 3658.68-0.28
STOCKS CHINA:  HANG SENG - 26844.96-0.29 SSEC - 4101.91-0.26
STOCKS EUR:  FTSE100 - 10235.29-0.04 CAC40 - 8258.94-0.65
STOCKS EUR:  DAX - 25297.13-0.22
16/01/2026  CBA:  USD - 379.99+0.57 GBP - 509.41+0.23
16/01/2026  CBA:  EURO - 441.32-0.14
16/01/2026  CBA:  GOLD - 56331+138 SILVER - 1115+3.8
ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ՀԱՅԿԱԿԱՆ ՓՈՔՐ ՀԷԿ-ԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՈՐ ԾՐԱԳԻՐ
07/09/2010 14:20
Կիսվել

ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ՀԱՅԿԱԿԱՆ ՓՈՔՐ ՀԷԿ-ԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՈՐ ԾՐԱԳԻՐ

Նորվեգական Norsk Energi ընկերությունն իր հայկական գործընկեր «Հիդրոէներգետիկա» ընկերության հետ սերտ համագործակցությամբ սկսում է 4 ամիս տևողությամբ նորարարական ծրագիր, որն ուղղված է Հայաստանում փոքր ՀԷԿ-երի հատվածի բազմաթիվ մասնակիցների գործունեության խթանմանը: Այսօր` սեպտեմբերի 7-ին, ծրագրի պարզաբանմանը նվիրված միջոցառման շրջանակներում ծրագրի ղեկավար Իյուն Ջու Յին և Energi ընկերության ավագ խորհրդատու Էն Իրեն Գիլմադալը ներկայացրեցին ծրագրի շրջանակներում նախատեսված միջոցառումները և իրականացվելիք աշխատանքների ընթացքը: Վերջիններիս տեղեկացմամբ` այս ծրագիրը ֆինանսավորվում է Նորվեգիայի արտաքին գործերի նախարարության կողմից և ուղղված է Հայաստանում փոքր ՀԷԿ-երի համար տեխնիկական կարողությունների զարգացմանը: Ծրագրի ֆինանսավորման ընդհանուր գումարը կկազմի 180 hազար եվրո:

Նախնական ներդրումները և աջակցությունը կնպաստեն ուսումնական նոր մեթոդների և նյութերի կիրառմանը այս ոլորտում, ինչպես նաև կխթանեն պետական և մասնավոր հատվածների մասնակիցների շահագրգռվածությունը հայկական էներգետիկայի ոլորտի անկախության, կայունության գործում:   

Ծրագրի նպատակն է աջակցել էներգետիկայի ոլորտի ինքնազարգացման և կայունության ամրապնդմանը`խթանելով երկրի տնտեսական զարգացումը: Norsk Energi ծրագրի իրականացումը հնարավորություն կտա հիդրոէներգետիկայի ոլորտին ոչ միայն բավարարել որակի տեխնիկական և բնապահպանական ավելի խիստ չափանիշների աճող պահանջարկը, աշխատատեղեր ստեղծել նորավարտ տեխնիկական մասնագետների համար, այլև միավորել հայկական ներդրումային և միջազգային կազմակերպություններին: Վերապատրաստման ծրագիրը նախատեսում է 4-6 նորակառույց կամ արդեն գործող փոքր ՀԷԿ-երի սեփականատերերի կամավոր մասնակցությունը, որոնց կտրամադրվեն նախնական նախագծեր և գործարար ծրագրեր: Նաև կկազմակերպվեն նրանց հանդիպումները պոտենցիալ ներդրողների հետ: Հաշվետվությունը և ծրագիրը կմշակվեն 10 ապագա տեխնիկական խորհրդատուների (վերապատրաստվողների) կողմից, ովքեր ընտրվել են բաց մրցույթի արդյունքում: Վերապատրաստվողներն ունեն բարձրագույն կրթություն հիդրոտեխնիկական կառուցվածքների, հիդրոէներգետիկայի ոլորտի նախագծման, շինարարության, բնապահպանական տնտեսագիտության և գործարարության բնագավառներում և ծրագրի ընթացքում աշխատելու են Norsk Energi, «Հիդրոէներգետիկա» և Gaudal Consult (նորվեգական հիդրոէներգետիկական ինժեներական ընկերություն) կազմակերպությունների հետ: Ծրագրի իրականացման ողջ ընթացքում վերապատրաստվողները կուսումնասիրեն ամբողջ հզորությամբ արդյունավետորեն աշխատող էլեկտրակայանների համար նախատեսված տարբեր գործարարական, ռազմավարական և տեխնիկական իրավիճակներ: Այդ նպատակով մի քանի շաբաթվա ընթացքում մասնակիցներն ինտենսիվ կերպով կհաճախեն թե́ դասախոսությունների, շնորհանդեսների և սեմինարների և թե́ կկատարեն անհատական աշխատանքներ:   

Հատկանշական է, որ նախագծին ակտիվորեն աջակցում են Ամերիաբանկը`  որպես Հայաստանում փոքր ՀԷԿ-երի ֆինանսավորման առաջատար, ՀՀ էներգետիկայի նախարարությունը, ՀՀ բնապահպանության նախարարությունը, KfW-ի կողմից ֆինանսավորվող ԳՀՀ «Վերականգնվող էներգիայի աջակցություն» ծրագիրը (GAF-RE-KfW) և Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանը: Ինչպես միջոցառման շրջանակներում նշեցին այս կառույցների ներկայացուցիչները` ծրագրի մեկնարկը Հայաստանում ողջունելի է:

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանի խոսքերով` հիդրոէներգետիկայի ոլորտում Հայաստանն ունի բավականին մեծ հաջողություններ և այս բնագավառում դեռևս կա չիրացված պոտենցյալ: Փոխնախարարի վստահեցմամբ` 2020 թվականին Հայաստանում արտադրված էներգիայի արդեն 10%-ը կապահովեն փոքր ՀԷԿ-երն` այսօրվա համեմատությամբ գրանցելով կրկնակի աճ:

Ամերիբանկի տնօրինության նախագահ-գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանն իր հերթին նշեց, որ բանկն արդեն շուրջ 1 տարի է ակտիվ մասնակցում է Հայաստանում փոքր ՀԷԿ-երի վարկավորման ծրագրերի` համապատասխան պայամանագրեր կնքելով միջազգային կազմակերպությունների հետ: Ընդհանուր առմամբ, ուսումնասիրվել է 12 հայտ, որոնցից բավարարվել են 8-ը, իսկ ոլորտում կատարված ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է 36 մլն դրամ:

Նշենք նաև, որ Հայաստանում փոքր ՀԷԿ-երի համար տեխնիկական կարողությունների զարգացմանն ուղղված այս նախագծին աջակցություն կտրամադրվի նաև  KfW-ի կողմից ֆինանսավորվող ԳՀՀ «Վերականգնվող էներգիայի աջակցություն» ծրագրի (GAF-RE-KfW) շրջանակներում: Վերջինիս գլխավոր նպատակն է նպաստել էներգամատակարարման բարելավմանը և Հայաստանի մասնավոր հատվածի հետագա զարգացմանը` էլեկտրականության արտադրության համար վերականգնվող էներգիայի աղբյուրների խնայողական օգտագործման միջոցով: Այդ նպատակների համար ՀՀ ԿԲ-ի ներքո ստեղծվել է ԳՀՀ «Վերականգնվող էներգիայի աջակցություն» հիմնադրամը, որը կառավարվում է Գերմանահայկական հիմնադրամի ԾԿԳ-ի կողմից:  Ինչպես միջացառման շրջանակներում նշեց ԳՀՀ ՎԷ ԾԿԳ-ի տնօրեն Գևորգ Թումանյանը` hիմնադրամն, ընդհանուր առմամբ, վարկեր է տրամադրում ընտրված գործընկերներին` առևտրային բանկերին ու վարկային կազմակերպություններին` փոքր ՀԷԿ-երի վերակառուցումը կամ շինարարությունը ֆինանսավորելու համար:  ԳՀՀ-ի ներկայացուցչի խոսքերով` «Վերականգնվող էներգիայի աջակցություն» ծրագրի առաջին փուլի շրջանակներում արդեն իսկ ֆինանսավորվել են 14 ՀԷԿ-եր: Ֆինանսավորման ընդհանուր ծավալը այս փուլում կազմել է 6 մլն դրամ: Երկրորդ փուլի շրջանակներում ծրագրի ֆինանսավորման ընդհանուր ծավալը կկազմի 18 մլն դրամ:

Norsk Energi ընկերության գլխամասային գրասենյակը տեղակայված է Օսլոյում և հանդիսանում է էներգետիկայի, շրջակա միջավայրի և անվտանգության ոլորտների մասնագիտացված կենտրոն: Ընկերությունը ներկայացված է նաև մասնաճյուղերով Բերգենում և Յովիկում: Ընկերության նպատակն է նպաստել էներգիայի արդյունավետ, բնապահպանության տեսանկյունից անվնաս և անվտանգ օգտագործմանը: Norsk Energi ընկերությունն աջակցություն է ցուցաբերում իր նորվեգական և միջազգային հաճախորդներին` տրամադրելով խորհդատվություն և ծառայություններ պլանավորման և նախագծման, աուդիտի, ուսումնասիրությունների, տեխնոլոգիաների զարգացման և վերապատրաստման ոլորտներում: Norsk Energi ընկերության կողմից մշակված նախագծերը (օր.` առկա վառելիքի տեսակների փոխարինումն ավելի էներգախնայող վառելիքով և էներգիայի արդյունավետությանն ուղղված միջոցների իրականացումը ջեռուցող և էներգատար ոլորտներում) նպաստում են էներգախնայողությանը և վտանգավոր արտանետումների նվազմանը: Ընկերությունն իրականացնում է բնապահպանական աուդիտ, մշակում է բնապահպանական ռազմավարություններ և գլոբալ կլիմայի փոփոխությունների հետևանքների նվազմանն ուղղված նախագծեր:

«Հիդրոէներգետիկա» ՍՊԸ-ն հիմնադրվել է 1995թ.` որպես տեխնիկական խորհրդատվական մասնավոր ընկերություն: Ընկերությունը ծառայություններ է տրամադրում հիդրոտեխնիկական կառույցների և փոքր հիդրոկայանների գնահատման, նախագծման, շինարարության, շահագործման և տեխնիկական սպասարկման բնագավառներում` մասնագիտանալով, մասնավորապես, ամբարտակների և ջրավազանների, քաղաքացիական շինարարության օբյեկտների և փոքր ՀԷԿ-երի հետազոտման ոլորտներում: «Հիդրոէներգետիկա» ՍՊԸ-ն հանդես է գալիս որպես Գերմանահայկական հիմնադրամի կողմից իրականացվող «Վերականգնվող էներգիայի զարգացում» ծրագրի տեղական տեխնիկական խորհրդատու:

AMP
16/01/2026
դրամ
Դոլար (USD)
379.99
+0.57
Եվրո (EUR)
441.32
-0.14
Ռուբլի (RUR)
4.8785
+0.0507
Լարի (GEL)
141.01
+0.22
56331
+138
Արծաթ
1115
+3.8