Բիզնես

USD BUY - 387.00+0.00 USD SELL - 390.00+0.00
EUR BUY - 408.00+1.00 EUR SELL - 414.00+3.00
OIL:  BRENT - 71.04-1.57 WTI - 66.95-2.02
COMEX:  GOLD - 2567.40-0.19 SILVER - 30.34-0.75
COMEX:  PLATINUM - 946.00-0.01
LME:  ALUMINIUM - 2649.50+5.29 COPPER - 9002.50+0.14
LME:  NICKEL - 15540.00-0.51 TIN - 28742.00-0.66
LME:  LEAD - 1957.00-0.15 ZINC - 2947.50+0.17
FOREX:  USD/JPY - 154.34-1.36 EUR/GBP - 1.0541-0.03
FOREX:  EUR/USD - 1.0541-0.03 GBP/USD - 1.2617-0.48
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43444.99-0.70 NASDAQ - 18680.12-2.24
STOCKS US: S&P 500 - 5870.62-1.32
STOCKS JAPAN:  NIKKEI - 38642.91+0.28 TOPIX - 2711.64+0.39
STOCKS CHINA:  HANG SENG - 19426.34-0.05 SSEC - 3330.73-1.45
STOCKS EUR:  FTSE100 - 8063.61-0.09 CAC40 - 7269.63-0.58
STOCKS EUR:  DAX - 19210.81-0.27
15/11/2024  CBA:  USD - 388.25+0.61 GBP - 491.99+2.05
15/11/2024  CBA:  EURO - 410.42+3.01
15/11/2024  CBA:  GOLD - 32046.39-341.61 SILVER - 374.35-10.88
«ՅՈՒՆԻԲԱՆԿ»-Ն ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՆՈՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՔԱՐՏ U-100
08/09/2010 12:17
Կիսվել

«ՅՈՒՆԻԲԱՆԿ»-Ն ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՆՈՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՔԱՐՏ U-100

«Յունիբանկ»-ն առաջարկում է օգտվել իր նոր եւ  մատչելի վարկատեսակից` U-100 վարկային քարտից, որն ունի մինչեւ 300 հազար ՀՀ դրամ սահմանաչափ: Այս քարտը կարող են ձեւակերպել այն բոլոր ֆիզիկական անձինք, ովքեր չունեն բացասական վարկային պատմություն:  Քարտի ձեռքբերման համար բավական է ներկայացնել անձնագիրը, սոցիալական քարտը եւ տեղեկանք աշխատավայրից աշխատավարձի եւ զբաղեցրած պաշտոնի վերաբերյալ, եթե տրամադրվող գումարը  գերազանցում է 100 հազար դրամը: Վարկի ժամկետը կազմում է 24 ամիս: Քարտը տրամադրվում է   անվճար, առանց սպասարկման դիմաց տարեկան վճարի:  Վարկի տոկոսադրույքը տարեկան 24 տոկոս է:  Ըստ որում U-100-ի քարտապանին տրամադրվում է  30 օրյա արտոնյալ ժամանակաշրջան, որի ընթացքում հաճախորդը ազատվում է վարկի դիմաց տոկոսավճարից: Վարկի ձեւակերպումը եւ քարտի տրամադրումը կազմում է ոչ ավելի քան 5 աշխատանքային օր: U-100 քարտը կարելի է ձեռքբերել «Յունիբանկ»-ի բոլոր 33 մասնաճյուղերում:

«Յունիբանկ»-ում առկա է վարկային քարտերի շատ մեծ տեսականի բոլոր նպատակների համար` սպառողական, տուրիստական, բուժսպասարկման, ապահովագրման եւ այլն: Սեփական պրոցեսինգային կենտրոնի գործարկմամբ, որը նախատեսվում է աշնան սկզբին, բանկը հնարավորություն կստանա արտադրողների եւ առեւտրային ցանցերի հետ ստեղծել նոր համատեղ ծրագրեր, հաճախորդներին առաջարկելով լոյալության նոր ծրագիր, որը հիմնված է բոնուսային միավորների գաղափարի վրա:  Ըստ այս ծրագրի հաճախորդը, բազմազան ապրանքատեսակների եւ ծառայությունների դիմաց վճարելով, վաստակում է գումարի տեսքով միավորներ, որոնք կկուտակվեն նրա քարտային հաշվին: Դրանով իսկ ծրագրի մասնակից ընկերությունները հաճախորդին են վերադարձնում  նրա կողմից ծախսված գումարի մի մասը` լոյալություն ցուցաբերելով հաճախորդի նկատմամբ:

«Այդպիսով քարտապանները կսկսեն պլաստիկ քարտերին վերաբերվել ոչ որպես պարզապես դրամի կանխիկացման միջոցի, այլ մի շարք առավելությունների ձեռքբերման հնարավորության, որոնք նրանք ոչ մի այլ դեպքւմ ստանալ չեն կարող, քանի որ մեր կողմից առաջարկվելիք ծառայությունները կլինեն իրենց տեսակում միակը: Մեր գլխավոր նպատակն է ապացուցել հաճախորդին, որ դրամը բանկում պահելը շահեկան է հենց իրենց համար», – ասում է  «Յունիբանկ»-ի Վարչության նախագահի տեղակալ-մանրածախ բիզնեսի գծով տնօրեն  Մեսրոպ Հակոբյանը:

Ներկայում «Յունիբանկ»-ի կողմից թողարկված քարտերի քանակը կազմում է 60 000, բանկոմատներինը` 70, իսկ POS-տերմինալներինը` 656:   

15/11/2024
դրամ
Դոլար (USD)
388.25
+0.61
Եվրո (EUR)
410.42
+3.01
Ռուբլի (RUR)
3.90
+0.00
Լարի (GEL)
142.19
+0.41
32046.39
-341.61
Արծաթ
374.35
-10.88