Խաղաղապահների ուղեկցությամբ Արցախ է վերադարձել 49 հազար 638 փախստական
Ռուս խաղաղապահներն ապահովում են տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը եւ բնակիչների վերադարձը Լեռնային Ղարաբաղի իրենց տներ: Ամեն օր խաղաղապահներն ուղեկցում են տեղի բնակիչների եւ փախստականների շարասյուները։
ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Լեռնային Ղարաբաղի տարածքում մեծանում է ընդհանուր օգտագործման ճանապարհների երկարությունը, որոնցով երթեւեկությունն անվտանգ է: Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողներն ապահովում են փախստականների վերադարձը իրենց տները։
Մեկ օրում Երևանից Ստեփանակերտ ավտոբուսներով տեղափոխվել է 177 փախստական։
Ընդամենը Լեռնային Ղարաբաղ մշտական բնակության վայր է վերադարձել 49 հազար 638 փախստական։