
Արցախի քաղաքացիների ընդունելության կետ է դիմել ավելի քան 2300 մարդ
Ստեփանակերտում շարունակում է քաղաքացիների ընդունելությունը` անհետ կորածների մասին տեղեկություններ հավաքելու նպատակով:
Այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը:
«Անհետ կորածների որոնումն իրականացվում է ռուսաստանյան խաղաղապահների կողմից Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, ադրբեջանական եւ հայկական կողմերի ներկայացուցիչների հետ փոխգործակցությամբ: Բոլոր դիմումներն արձանագրվում են, գրանցվում տվյալների բազայում և փոխանցվում են որոնողական խմբերին:
Քաղաքացիների ընդունելության կետ է դիմել արդեն ավելի քան 2300 մարդ»,- նշված է հաղորդագրության մեջ: