2020թ. հունվար-նոյեմբերին Հայաստանում գինու արտադրությունը նվազել է 16.7%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2020թ. հունվար – նոյեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 9,281.8 հազար լիտր գինի, որից 614.4 հազար լիտրը փրփրուն։ 2019թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում 16.7%-ով։
Միևնույն ժամանակ, օղու արտադրությունը նվազել է 24.1%-ով և կազմել 3,854.1 հազար լիտր։ Վիսկիի արտադրությունը նվազլե է 54.3%-ով և կազմել 313.6 հազար լիտր, իսկ գարեջրի արտադրությունը նվազել է 11.6%-ով և կազմել 22,009.1 հազար լիտր։