Բիզնես

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.00
EUR BUY - 421.00+1.00 EUR SELL - 425.00+1.00
OIL:  BRENT - 96.00+0.57 WTI - 92.03+1.11
COMEX:  GOLD - 4491.70+1.48 SILVER - 66.54+1.49
COMEX:  PLATINUM - 1809.80+1.49
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 156.25-1.01 EUR/GBP - 1.1625+0.28
FOREX:  EUR/USD - 1.1625+0.28 GBP/USD - 1.3526+0.26
STOCKS RUS:  RTSI - 802.99+1.49
STOCKS US: DOW JONES - 53686.11+1.18 NASDAQ - 26584.06+1.40
STOCKS US: S&P 500 - 7747.71+1.06
STOCKS JAPAN:  NIKKEI - 65020.94+1.26 TOPIX - 4103.23+0.03
STOCKS CHINA:  HANG SENG - 25650.87+1.74 SSEC - 3930.12-0.30
STOCKS EUR:  FTSE100 - 10831.52+0.70 CAC40 - 8286.40+0.07
STOCKS EUR:  DAX - 26003.32+0.63
04/09/2026  CBA:  USD - 363.85-0.34 GBP - 492.36+0.99
04/09/2026  CBA:  EURO - 422.87+0.34
04/09/2026  CBA:  GOLD - 52257+945 SILVER - 767.92+22.12
ԱՄԵՐԻԱԲԱՆԿԸ ՆԱԽԱԴԵՊ Է ՍՏԵՂԾՈՒՄ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՌԻՍԿԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՄԲ
16/09/2010 14:04
Կիսվել

ԱՄԵՐԻԱԲԱՆԿԸ ՆԱԽԱԴԵՊ Է ՍՏԵՂԾՈՒՄ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՌԻՍԿԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՄԲ

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն FMO (NEDERLANDSE FINANCIERINGS-MAATSCHAPPIJ VOOR ONTWIKKELINGSLANDEN N.V.) և DEG (Deutsche Investitions- und Entwicklungsgesellschaft mbH) զարգացման ֆինանսական այս նշանավոր կազմակերպությունների աջակցությամբ հաջողությամբ ավարտին է հասցրել շրջակա միջավայրի և սոցիալական ռիսկերի կառավարման համակարգի ներդրման գործընթացը: Ամերիաբանկն առաջիններից է տարածաշրջանում, որ ներդրել է շրջակա միջավայրի և սոցիալական ռիսկերի կառավարման համակարգ: Այդ կապակցությամբ FMO-ն և DEG-ն շնորհակալական վկայական են շնորհել  Ամերիաբանկին և իջեցրել 2009 թ. դեկտեմբերին  FMO-ի, DEG-ի և Ամերիաբանկի միջև կնքված պայմանագրի ներքո Ամերիաբանկի կողմից ներգրավված միջոցների տոկոսադրույքը: Համաձայն պայմանագրի` Ամերիաբանկին տրամադրվել է 30 մլն ԱՄՆ դոլարի երկարաժամկետ վարկ, որից 20 մլն դոլար նախատեսված է ուղղել ՓՄՁ-ների ֆինանսավորմանը, իսկ 10 մլն ԱՄՆ դոլար` վերականգնվող էներգետիկայի ֆինանսավորմանը: Ֆինանսավորման գումարը հավասարաչափ բաշխվել է FMO-ի և DEG-ի միջև: Սա FMO-ի` Հայաստանում ֆինանսավորման առաջին փորձն է:

Ներդնելով շրջակա միջավայրի և սոցիալական ռիսկերի կառավարման համակարգը` Ամերիաբանկը պարտավորվում է առաջնորդվել իր գործունեությանն առնչվող տեղական և միջազգային բնապահպանական և սոցիալական իրավական ակտերով և կիրառել աշխարհի լավագույն փորձը (ՄՖԿ-ի, ՎԶԵԲ-ի, FMO-ի չափանիշները, պահանջները և գործիքները):

2010թ. ապրիլից Ամերիաբանկը սկսել է շրջակա միջավայրի (էկոլոգիական) և սոցիալական ռիսկերի կառավարման համակարգի ուսումնասիրությունը, համապատասխան ներքին քաղաքականության, ընթացակարգերի և այլ ակտերի մշակումը, անձնակազմի վերապատրաստումը և համակարգի պիլոտային գործարկումը: 2010 թ. հուլիսին շրջակա միջավայրի և սոցիալական ռիսկերի կառավարման համակարգն արդեն ինտեգրված էր և կիրառվում էր Ամերիաբանկի բոլոր ընթացիկ կորպորատիվ վարկավորման և ֆինանսավորման գործառնություններում: Այդ հարցում Ամերիաբանկին աջակցություն են ցուցաբերել միջազգային խորհրդատու FI Konsult s.r.o ընկերությունը (Չեխիայի Հանրապետություն) և FMO-ի Կարողությունների զարգացման ծրագիրը:

Ըստ Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանի` «Ամերիաբանկի համար կայուն զարգացումը բիզնեսի ռացիոնալ կառավարման հիմնական գործոններից մեկն է: Բանկի նպատակն է կառավարել իր գործունեության հետ կապված էկոլոգիական և սոցիալական ռիսկերը` շրջակա միջավայրին և բանկին առնչվող անձանց վրա ազդեցությունը նվազեցնելու և բաժնետերերին երկարաժամկետ եկամուտներ ապահովելու համար: Բանկի` շրջակա միջավայրի և սոցիալական ռիսկերի կառավարման քաղաքականության նպատակն է ստեղծել մոդելներ և մշակույթ` էկոլոգիական և սոցիալական ուղղակի և անուղղակի ազդեցությունը, ռիսկերն ու հնարավորություններն առավել լավ հասկանալու և կառավարելու համար»: 

Յուրգեն Ռիգտերինկը` FMO-ի ներդրումների գծով գլխավոր տնօրենը նշեց. «Սա առաջին անգամն է, երբ FMO-ն իր գործընկեր DEG հաստատության հետ համատեղ որոշում է կայացրել, որպես խրախուսման միջոց, իջեցնել ֆինանսավորման տոկոսադրույքը: Ամբողջությամբ ինտեգրված լինելով բանկի ռիսկերի կառավարման առօրյա գործառնություններին` համակարգը կնպաստի շրջակա միջավայրի և սոցիալական ռիսկերի ավելի արդյունավետ կառավարմանը համաշխարհային չափանիշներին համապատասխան: Ամերիաբանկի կողմից  FMO-ի և DEG-ի հետ վարկային պայմանագրի կնքումից հետո այսքան կարճ ժամանակահատվածում համակարգի ներդրումը իսկապես օրինակելի է:   Մեր կազմակերպությունների նպատակն է նոր արժեքներ ստեղծել մեր հաճախորդների համար` կայուն զարգացման միջոցով, ինչի մասին վկայում են վարկային ծրագրի բաղադրյալները` շրջակա միջավայրի և սոցիալական ռիսկերի կառավարման համակարգը և վերականգնվող էներգետիկայի համար նախատեսված միջոցները: Սա իրոք «օրինակելի գործարք» է, որը կփոխի մեր և մեր գործընկերների մոտեցումը շրջակա միջավայրի և սոցիալական ռիսկերին»: 

04/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.85
-0.34
Եվրո (EUR)
422.87
+0.34
Ռուբլի (RUR)
4.2067
+0.0095
Լարի (GEL)
139.19
-0.01
52257
+945
Արծաթ
767.92
+22.12