Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
ՊԵԿ. Բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով հարկ չվճարելու հերթական դեպք
01/02/2021 17:05
Կիսվել

ՊԵԿ. Բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով հարկ չվճարելու հերթական դեպք

ՀՀ ՊԵԿ ամենօրյա հսկողական աշխատանքների արդյունքում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով հարկ չվճարելու հերթական դեպքը։

ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 210-րդ հոդվածի 2-րդ մասով քննվող քրեական գործի քննությամբ պարզվել է, որ Կ.Մ-ն, Ս.Մ-ն և Ա.Մ.-ն, շրջանցելով«ՀՀ տարածքդեղեր, դեղանյութերի, դեղաբուսական հումք և հետազոտվող դեղագործական արտադրանք ներմուծելու և արտահանելու կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2019թ. փետրվարի 28-ի 202-Ն որոշմամբ և «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածով նախատեսված օրենսդրական կարգավորումները, ՌԴ-ից, Ուկրաինայից, Վրաստանից, Թուրքիայից և եվրոպական տարբեր երկրներից ձեռք են բերել մեծ քանակությամբ ՀՀ-ում պետական գրանցում չունեցող և ունեցող, տարբեր անվանումների դեղեր՝ ներմուծելով Հայաստանի Հանրապետություն։

Վերոնշյալ անձինք այնուհետև ձեռնամուխ են եղել այդ դեղերի իրացմանը, ինչը կազմակերպել են իրենց հետ իրավաբանորեն կապ չունեցող տարբեր կազմակերպությունների և անհատ ձեռներեցների անվամբ գրանցված դեղատներից՝ կանխիկ գումարով վաճառքի ձևով, առանց որևէ փաստաթղթային ձևակերպման։ Արդունքում՝ պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս:

Քրեական գործի նախաքննության ընթացքում կատարված մեծածավալ և տարաբնույթ քննչական ու դատավարական գործողությունների արդյունքում հայտնաբերվել և առգրավվել են դեռևս չվաճառված դրոշմապիտակներովդրոշմավորմանենթակաչդրոշմավորվածտարբերտեսակիդեղեր, որոնք, համապատասխան ընթացակարգի պահպանմամբ, ճանաչվել ենիրեղենապացույցևպատասխանատուպահպանմանենհանձնվելՀՀառողջապահությաննախարարության«Մարդասիրականօգնության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ին։Ձեռք են բերվել նաև ելակետային տվյալներ՝ շրջանառության թերհայտարարագրման վերաբերյալ: Կատարված հարկային համալիր ստուգումների արդյունքում պարզվել է, որ պետությանը պատճառվել է շուրջ 41.600.000 դրամի վնաս, որը քրեական գործի նախաքննության ընթացքում ամբողջությամբվերականգնվելէպետական բյուջե:

Պետական եկամուտների կոմիտեն վստահորեն շարունակում է պայքարը  ստվերային տնտեսությունը կրճատելու, հարկային իրավախախտումների և հանցագործությունների  բացահայտման ուղղությամբ և հորդորում հարկ վճարողներին գործել բացառապես օրենքի դաշտում:

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01