Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 109.73+2.68 WTI - 103.85+4.36
COMEX:  GOLD - 4139.00-0.91 SILVER - 56.97-0.09
COMEX:  PLATINUM - 1655.50-0.50
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 158.31+0.20 EUR/GBP - 1.1228+0.09
FOREX:  EUR/USD - 1.1228+0.09 GBP/USD - 1.3327+0.03
STOCKS RUS:  RTSI - 933.85+1.96
STOCKS US: DOW JONES - 51966.03-0.07 NASDAQ - 26430.89+1.11
STOCKS US: S&P 500 - 7690.73+0.41
STOCKS JAPAN:  NIKKEI - 64075.42-1.30 TOPIX - 4009.21-1.43
STOCKS CHINA:  HANG SENG - 23867.74-1.32 SSEC - 3735.37+0.12
STOCKS EUR:  FTSE100 - 10764.69-1.08 CAC40 - 7868.05-1.11
STOCKS EUR:  DAX - 25319.77-1.18
20/10/2026  CBA:  USD - 361.45+0.09 GBP - 482.17+0.3
20/10/2026  CBA:  EURO - 405.11-0.3
20/10/2026  CBA:  GOLD - 48201-469 SILVER - 669.83-0.59
ՊԵԿ-ի ծառայություններից հնարավոր կլինի օգտվել նաև բջջային հավելվածով
02/02/2021 17:22
Կիսվել

ՊԵԿ-ի ծառայություններից հնարավոր կլինի օգտվել նաև բջջային հավելվածով

Պետական եկամուտների կոմիտեն թվայնացման գործընթացում հանդես է գալիս նոր գործիքակազմով: Շուտով իրավաբանական և ֆիզիկական անձինք հնարավորություն կունենան ՊԵԿ-ի էլեկտրոնային ծառայություններից օգտվել բջջային հավելվածի միջոցով: «Արմենպրես»–ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը  նշեց, որ իրենք որդեգրել են բոլոր ծառայությունները մաքսիմալ թվայնացնելու և դրանց արդյունավետությունը բարձրացնելու քաղաքականություն:

«Համաշխարհային բանկն իրականացրել էր ուսումնասիրություն: Հարցաշարում կար հարց այն մասին, թե արդյոք հարկ վճարողներն ունեն անհրաժեշտություն բջջային հավելվածով ստանալու ՊԵԿ-ի կողմից մատուցվող ծառայությունները: Պատկերացրեք մեր ուրախությունն ու զարմանքը, որ տեսանք արդյունքը: Շուրջ 70 տոկոսը նշել էր, որ ունի խիստ անհրաժեշտություն: Սա խոսում է այն մասին, որ մեր հանրությունն առավել քան պատրաստ է ծառայությունների թվայնացմանը և ինքն է մեզ ուղղորդում, թե ինչ ուղղություններով զարգանանք: Ասեմ, որ նաև այս հարցումների հիման վրա էր, որ մենք արագ մշակեցինք հայեցակարգ ՊԵԿ-ի ծառայությունները բջջային հավելվածներով հասանելի դարձնելու համար»,-ասաց Աշոտ Մուրադյանը:

Բջջային հավելվածը կհեշտացնի ՊԵԿ-ի ծառայություններից օգտվողների գործը: Իրավաբանական և ֆիզիկական անձինք, բոլոր այն ծառայությունները, որոնք մատուցում է ՊԵԿ-ը՝ էլեկտրոնային հաշվետվությունների ներկայացման համակարգ, հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման համակարգ և այլն, այդ ամբողջ կարող է ստանալ բջջային հավելվածի միջոցով: Նաև ֆիզիկական անձինք կկարողանան մուտք գործել անձնական էջ և իրենց հաշվետվությունները ներկայացնել ինքնահայտարարագրման շրջանակում: Աշոտ Մուրադյանը տեղեկացրեց, որ մշակվել է ծրագրի տեխնիկական նկարագիրը, այն կներկայացվի թվայնացման խորհուրդ: Այնուհետև կհայտարարվի մրցույթ պարզելու, թե ով կիրականացնի ծրագիրը:

20/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.45
+0.09
Եվրո (EUR)
405.11
-0.3
Ռուբլի (RUR)
4.3742
+0.0011
Լարի (GEL)
139.23
-0.01
48201
-469
Արծաթ
669.83
-0.59