Տնտեսական

USD BUY - 389.00+1.00 USD SELL - 391.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 411.00-3.00
OIL:  BRENT - 74.41+1.97 WTI - 70.32+2.05
COMEX:  GOLD - 2688.50+1.09 SILVER - 30.99-0.74
COMEX:  PLATINUM - 970.70+0.02
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.32-0.44 EUR/GBP - 1.0473-0.74
FOREX:  EUR/USD - 1.0473-0.74 GBP/USD - 1.2581-0.58
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43870.35+1.06 NASDAQ - 18972.42+0.03
STOCKS US: S&P 500 - 5948.71+0.53
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8149.27+0.79 CAC40 - 7213.32+0.21
STOCKS EUR:  DAX - 19146.17+0.74
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Սևանի հետ կապված ցանկացած հարց կարեւոր է
03/02/2021 11:21
Կիսվել

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Սևանի հետ կապված ցանկացած հարց կարեւոր է

«Շրջակա միջավայրի նախարարությունը փետրվարի 1-ին հաղորդագրություն տարածեց, որ հենց այդ օրվանից նոր թափով մեկնարկում են Սեւանա լճի՝ մինչ այժմ գույքագրված խնդիրների լուծմանն ուղղված գործընթացները։ Նախարարի  մոտ Սեւանա լճի ափամերձ տարածքներում գույքագրված շենք-շինությունների, դրանց վարձակալման իրավունքների տրամադրման  եւ ապօրինի շինությունների  ապամոնտաժման թեմայով խորհրդակցություն էր տեղի ունեցել։

Ինչպես «ՀՀ»-ն է միշտ ու ճիշտ ձեւակերպում՝ Սեւանի նշանակությունը համազգային է, տարածաշրջանի կտրվածքով այն կլիմայաստեղծ դեր ունի, եւ քանի որ Սեւանի խնդիրը ազգային է, ուստի ամեն լուծում պետք է ազգային շահին միտված լինի։ Այն հարցերը, որ խորհրդակցությունում են դրվել, անշուշտ, կարեւոր են։ Բայց դրանք նոր չեն, միշտ են քննարկվել։ Արդյո՞ք հետպատերազմյան շրջանում առաջնահերթությունները չեն փոխվել։ Խոսքն, օրինակ, այն մասին է, որ պատերազմից հետո չգիտես ինչպես գծվող նոր սահմանները ստիպում են անհանգստանալ Սեւանի ճակատագրով արդեն բոլորովին այլ տեսակետից․ սահմանը մոտեցել է, եւ գետաբերանների անվտանգությունն այլեւս վտանգված է։ Համապատկերում հայտի է Արփայի ու Որոտանի խնդիրը։ Հաշվի առնելով թշնամու՝ մեր հանդեպ մոլի հայատյաց քաղաքականությունը, ընդհանրապես թունավորման դեպքերը բացառել չենք կարող։

Ուստի՝ ի՞նչ է պետք անել, ինչպե՞ս վերահսկել գործընթացը՝ Սեւանը չվտանգելու համար։ Չմոռանանք, այս դարը հիդրոահաբեկչական դար է նաեւ, եւ քաղցրահամ ջրային պաշարները ռազմավարական նշանակություն ունեն։ Հարցի շուրջ պարզաբանումներ ստանալու համար «ՀՀ»-ն դիմեց կ. գ. դ., պրոֆեսոր., ՀՀ ԳԱԱ կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանին»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75