
2020թ. հունվար-դեկտեմբերին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 189,758 դրամ
2020թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 189,758 դրամ։ Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեից։
Նշենք, որ 2019թ. համանման ցուցանիշի համեմատ արձանագրվել է 3.9% աճ։
Մասնավորապես, պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 5.3%-ով և կազմել 170,265 դրամ, իսկ ոչ պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 3.0%-ով և կազմել 199,031 դրամ։