Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 399.00-2.00 EUR SELL - 401.50-2.00
OIL:  BRENT - 91.64-0.84 WTI - 85.61-1.14
COMEX:  GOLD - 3987.50-0.83 SILVER - 51.88+1.53
COMEX:  PLATINUM - 1537.30-1.73
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 159.73+0.56 EUR/GBP - 1.107-0.83
FOREX:  EUR/USD - 1.107-0.83 GBP/USD - 1.3255-0.67
STOCKS RUS:  RTSI - 949.22+1.42
STOCKS US: DOW JONES - 52486.49+0.49 NASDAQ - 25466.19+1.60
STOCKS US: S&P 500 - 7619.38+1.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10835.47+0.78 CAC40 - 8332.87+0.66
STOCKS EUR:  DAX - 26662.77+1.20
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
Հայաստանում 12-ամսյա գնաճը կազմել է 4.5%
04/02/2021 11:31
Կիսվել

Հայաստանում 12-ամսյա գնաճը կազմել է 4.5%

Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2021-ի հունվարը 2020-ի հունվարի նկատմամբ) կազմել է 4.5%, իսկ 2020-ի դեկտեմբերի նկատմամբ՝ 2.2%: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեից, որը գնաճի ցուցանիշները ներկայացնում է ըստ անհատական սպառման (ըստ նպատակների դասակարգիչ (ԱՍԸՆԴ) երկու նիշ մակարդակի)։

Ընդ որում, սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի մեկամյա գնաճը կազմել է 6.4%,  մեկամսյա գնաճը՝ 4.5%, իսկ ալկոհոլային խմիչքինը և ծխախոտային արտադրատեսակներինը, համապատասխանաբար, 10.8% և 0.7%։

Հագուստի և կոշիկի սպառողական գները այս տարվա հունվարին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել են 2.6%-ով, իսկ 2020-ի դեկտեմբերի համեմատ՝ 0.7%-ով։

Բնակարանային ծառայությունների, մատակարարվող ջրի, էլեկտրաէներգիայի, գազի և վառելիքի այլ տեսակների 12-ամսյա գնաճը կազմել է 0.6%, մեկամսյա գնաճը՝ 0.3%, իսկ «տնային գործածության առարկաներ, կենցաղային տեխնիկա և բնակարանների խնամքի ամենօրյա գործունեություն» խմբում, համապատասխանաբար,  5.8% և 1.9%։

Առողջապահության ոլորտում մեկ տարվա ընթացքում գներն աճել են 5.6%-ով, իսկ մեկ ամսվա կտրվածքով՝ 1.7%-ով, տրանսպորտի ոլորտում այդ ցուցանիշները կազմել են 5.7% և 1.0%, կապի ոլորտում 12-ամսյա կտրվածքով գրանցվել է գների 0.5%, իսկ մեկամսյա կտրվածքով՝0.4% աճ։

Այս տարվա հունվարին 2020-ի նույն ամսվա համեմատ հանգստի և մշակույթի ծառայությունների գները նվազել են 0.8%-ով, իսկ դեկտեմբերի համեմատ՝ աճել 1.5%-ով, կրթության ոլորտում, համապատասխանաբար, գրանցվել է  գների 2.0% աճ և անփոփոխ վիճակ, ռեստորանների և հյուրանոցների ծառայությունների ոլորտում՝ 1.6% և 0.3% աճ։ Այլ տարբեր ապրանքների և ծառայությունների գները մեկ տարում աճել են 3.5%-ով, իսկ մեկ ամսում՝ 1.0%-ով։

11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85