
«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-Ն ՍԿՍՈՒՄ Է ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼԻ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Այսպիսով, "ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ" ԲԲԸ-ն գլխավոր գրասենյակի և բոլոր մասնաճյուղերի միջոցով բանկային ծառայությունների մատուցմանը զուգահեռ կիրականացնի նաև ապահովագրական միջնորդային գործունեություն` ինչպես ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության ապահովագրության գծով, որը 2011 թ-ի հունվարի 1-ից պարտադիր է լինելու ավտոտրանսպորտային միջոցների բոլոր սեփականատերերի համար, այնպես էլ ոչ կյանքի ապահովագրության բոլոր այն դասերի գծով, որոնցով "ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ" ԱՓԲԸ-ն ունի ՀՀ կենտրոնական բանկի կողմից տրված լիցենզիա, մասնավորապես` դժբախտ պատահարներից ապահովագրություն, ցամաքային տրանսպորտի ապահովագրություն, փոխադրվող գույքի (բեռների) ապահովագրություն, հրդեհից և բնական աղետներից ապահովագրություն, գույքին հասցված այլ վնասների ապահովագրություն, ընդհանուր պատասխանատվության ապահովագություն, ֆինանսական վնասների ապահովագրություն: