23/09/2010 14:03
ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԻ 9,35%-Ը ԲԱԺԻՆ Է ԸՆԿՆՈՒՄ ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻՆ
2010 թվականի հունվար-օգոստոս ժամանակահատվածում դեպի ԱՊՀ երկրներ Ադրբեջանի արտահանման ծավալները կազմել են 1 303 669,7 հազար դոլար կամ երկրի արտահանման համախառն ծավալի 9,35%-ը: Այս մասին հաղորդում է Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեն:
Ներկայացված տվյալների համաձայն այս տարվա առաջին ութ ամիսների արդյունքներով ԱՊՀ երկրներից Ադրբեջանի ներմուծման ծավալները կազմել են 1 252 291,2 հազար դոլար (31,13%): Այսպիսով, հունվար-օգոստոսին ԱՊՀ երկրների հետ Ադրբեջանի առևտրային հաշվեկշռի դրական մնացորդը կազմել է 51 378,5 հազար դոլար:
Նշենք նաև, որ ԱՊՀ երկրներ Ադրբեջանն առավելապես արտահանել է նավթ, նավթամթերք, հումքային արտադրանք:
02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
Արծաթ
710.1
+1.69
10:56 03/10/26
10:30 03/10/26
15:37 02/10/26
