Այլ Լուրեր

USD BUY - 366.50-0.50 USD SELL - 369.00+0.50
EUR BUY - 424.00-1.00 EUR SELL - 431.00-1.00
OIL:  BRENT - 109.95+0.44 WTI - 107.44+1.92
COMEX:  GOLD - 4552.50-0.07 SILVER - 76.57-0.76
COMEX:  PLATINUM - 1972.50-0.97
LME:  ALUMINIUM - 3652.50+0.00 COPPER - 14153.00+0.00
LME:  NICKEL - 19177.00+0.00 TIN - 56046.00+0.00
LME:  LEAD - 2009.00+0.00 ZINC - 3528.50+0.00
FOREX:  USD/JPY - 158.93+0.13 EUR/GBP - 1.1643+0.17
FOREX:  EUR/USD - 1.1643+0.17 GBP/USD - 1.3414+0.70
STOCKS RUS:  RTSI - 1161.78+2.39
STOCKS US: DOW JONES - 49686.12+0.32 NASDAQ - 26090.73-0.51
STOCKS US: S&P 500 - 7403.05-0.07
STOCKS JAPAN:  NIKKEI - 60815.95-0.97 TOPIX - 3826.51-0.97
STOCKS CHINA:  HANG SENG - 25675.18-1.11 SSEC - 4131.53-0.09
STOCKS EUR:  FTSE100 - 10323.75+1.26 CAC40 - 7987.49+0.44
STOCKS EUR:  DAX - 24307.92+1.49
18/05/2026  CBA:  USD - 368.04-0.19 GBP - 491.3-1.47
18/05/2026  CBA:  EURO - 427.96-0.99
18/05/2026  CBA:  GOLD - 53579-1863 SILVER - 931.71-95.69
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ. «Մեկ միլիոն դրամ» մարտահրավեր՝ ուղղված հայաստանյան կազմակերպություններին
11/02/2021 15:14
Կիսվել

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ. «Մեկ միլիոն դրամ» մարտահրավեր՝ ուղղված հայաստանյան կազմակերպություններին

Գրանթ Թորնթոնը նախաձեռնում է «Մեկ միլիոն դրամ» մարտահրավերը՝ ուղղված հայաստանյան կազմակերպություններին

Ձգտելով հնարավորինս մեղմացնել 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից զանձազերծված պատերազմի աղետալի հետևանքները, ինչպես նաև գիտակցելով գործարար համայնքի դերն ու նշանակությունը երկրի տնտեսական կյանքում՝ Գրանթ Թորնթոն ընկերությունը նախաձեռնում է «Մեկ միլիոն դրամ» մարտահրավերը, որի նպատակն է աջակցություն ցուցաբերել «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին՝ նվիրաբերելով 1,000,000 ՀՀ դրամ, ինչպես նաև խրախուսելով այլ կազմակերպություններին վարվել նույն կերպ:

Նախաձեռնության հեղինակ, Գրանթ Թորնթոն Քնսալթինգ ընկերության ղեկավար Գուրգեն Հակոբյանը մեկնաբանում է. «2020 թվականը ծանր տարի էր հատկապես Հայաստանի համար. համավարակով պայմանավորված որոշակի բարդություններ ստեղծվեցին, որին հետևեց պատերազմը: Ստեղծված իրավիճակում գիտակցելով ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ յուրաքանչյուրիս կողմից ձեռնարկած միջոցների կարևորությունը՝ պատերազմի սկզբում որոշեցինք միանալ «Մեկը երկու դարձնենք» ծրագրին և մեր կազմակերպության աշխատակիցների կողմից վճարվող դրոշմանիշային վճարների չափով նվիրաբերություն կատարել «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին: Հետագայում, ցանկանալով շարունակական աջակցություն ցուցաբել պատերազմի հետևանքով տուժածներին՝ որոշում կայացրեցինք հանդես գալ մեր սեփական նախաձեռնությամբ և հրավիրել այլ կազմակերպություններին հետևել մեր օրինակին»:

«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը ստեղծվել է հայրենիքի պաշպանության ժամանակ կյանքը կամ առողջությունը զոհաբերած զինվորներին կամ նրանց ընտանիքներին ֆինանսական հատուցում տրամադրելու առաքելությամբ։

Հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը նշում է, որ  Հիմնադրամը փետրվարի 10-ի դրությամբ հատուցել է 1527 ընտանիքների, որոնցից 1111-ը` վերջին պատերազմի արդյունքներով։ Հիմնադրամի «Կամուրջ» ֆինանսավորման ծրագրով ժամանակավոր հատուցումներ են ստանում  553 ընտանիք։ Հատուցումների ցուցակը փոփոխվում է յուրաքանչյուր շաբաթ նոր շահառուների անվանացանկով։

«Հիմնադրամը շարունակում է կատարել իր առաքելությունը` յուրաքանչյուր շաբաթ ավելի քան 100 նոր հատուցում տրամադրելու խոստումով: Սակայն, ցավոք սրտի, հիմնադրամի ֆինանսական միջոցների և պարտավորությունների միջև անդունդը մեծացել է։ Իր առջև ծառացած ֆինանսական դժվարությունները հաղթահարելու և բոլոր շահառուներին կայուն և հավասար ֆինանսական աջակցություն ցուցաբերելու նպատակով հիմնադրամն ունի աջակցության կարիք: Այս կոնտեքստում կարևորում ենք Գրանթ Թորնթոնի նախաձեռնությունը և հույս ենք հայտնում, որ այն վարակիչ կլինի այլ կազմակերպությունների համար, քանի որ ըստ հաշվարկների՝ նախաձեռնությանը 300 կազմակերպություն ներգրավելու դեպքում հիմնադրամը հնարավորություն կունենա ապահովել 1,500 շահառու ընտանիքների մեկ տարվա ֆինանսական բարօրությունը»,- ասաց պարոն Ավետիքյանը:

«Կարծում եմ` մենք՝ գործարարներս, կարող ենք այս նախաձեռնությունը դիտարկել նաև որպես կորպորատիվ սոցիալական պատասխանատվության մաս՝ մեր հնարավորության սահմաններում աջակցություն ցուցաբերելով պատերազմի մասնակիցներին և նրանց ընտանիքներին: Վստահ եմ, որ միավորվելով գործարար համայնքը կկարողանա ավելի նպատակային և արդյունավետ գործել՝ սատարելով պետությանը և կանգնելով այն մարդկանց կողքին, ովքեր իրենց կյանքը չեն խնայել հայրենիքի և բոլորիս անվտանգությունը ապահովելու համար»,- եզրափակեց Գուրգեն Հակոբյանը:

Նախաձեռնությանը միանալու համար այցելեք Հիմնադրամի կայք:

18/05/2026
դրամ
Դոլար (USD)
368.04
-0.19
Եվրո (EUR)
427.96
-0.99
Ռուբլի (RUR)
5.0736
+0.0424
Լարի (GEL)
137.59
+0.09
53579
-1863
Արծաթ
931.71
-95.69