Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 399.00-2.00 EUR SELL - 401.50-2.00
OIL:  BRENT - 91.64-0.84 WTI - 85.61-1.14
COMEX:  GOLD - 3987.50-0.83 SILVER - 51.88+1.53
COMEX:  PLATINUM - 1537.30-1.73
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 159.73+0.56 EUR/GBP - 1.107-0.83
FOREX:  EUR/USD - 1.107-0.83 GBP/USD - 1.3255-0.67
STOCKS RUS:  RTSI - 949.22+1.42
STOCKS US: DOW JONES - 52486.49+0.49 NASDAQ - 25466.19+1.60
STOCKS US: S&P 500 - 7619.38+1.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10835.47+0.78 CAC40 - 8332.87+0.66
STOCKS EUR:  DAX - 26662.77+1.20
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
Եվրահանձնաժողովը նվազեցրել է 2020 թվականին եվրոգոտու տնտեսության անկման կանխատեսումը
11/02/2021 16:01
Կիսվել

Եվրահանձնաժողովը նվազեցրել է 2020 թվականին եվրոգոտու տնտեսության անկման կանխատեսումը

Եվրահանձնաժողովը (ԵՀ) 2020 թվականին եվրոգոտու տնտեսության ակման գնահատումը կրճատել է մինչեւ համախառն ներքին արդյունիքի (ՀՆԱ) 6,8 տոկոսը՝ աշնանային կանխատեսման 7,8 տոկոսից, սակայն 2021 թվականին աճի հեռանկարաները նվազեցված են ՀՆԱ-ի մինչեւ 3,8 տոկոսը՝ աշնանն սպասված 4,2 տոկոսի համեմատությամբ:

Այդ մասին ասված է Եվրահանձնաժողովի՝ փետրվարի 11-ին ներկայացված ձմեռային տնտեսական կանխատեսման մեջ:

ԵՀ-ն համանման դիամիկա է կանխատեսում նաեւ ամբողջությամբ վերցված Եվրամիության բոլոր 27 երկրի տնտեսությունների համար: Եվրամիության միագումար ՀՆԱ-ի անկումը 2020 թվականին կկազմի 6,3 տոկոս (աշնանն սպասում Էին 7,4 տոկոս), 2021 թվականին վերականգնումը՝ 3,7 տոկոս (4,1 տոկոս աշնանային կանխատեսման մեջ):

2022 թվականին ԵՀ-ն եվրոգոտու տնտեսությունների աճի տեմպերի պահպանման հույս ունի ՀՆԱ-ի 3,8 տոկոսի մակարդակում եւ աճի որոշ բարձրացման հուս՝ Եվրամիությունում՝ մինչեւ 3,9 տոկոս:

ԵՀ-ն առանց փոփոխությունների է թողել 2020 թվականին եվրոգոտում գնաճի գնահատումը (0,3 տոկոս) եւ 2021 թվականին գնաճային սպասումները բարձրացրել է մինչեւ 1,4 տոկոս՝ աշնանային կանխատեսման 1,1 տոկոսի համեմատությամբ: 2022 թվականի համար կանխատեսումը մնացել է անփոփոխ՝ 1,1 տոկոսի մակարդակում: Եվրամիության 27 երկրներում 2020 թվականի համար գնահատումը նույնպես չի փոխվել՝ 0,7 տոկոս: Փոքր-ինչ բարձրացված է 2021 թվականի կանխատեսումը՝ 1,5 տոկոս՝ աշնան 1,3 տոկոսի դիմաց, 2022 թվականի համար՝ առանց փոփոխությունների՝ 1,5 տոկոսի մակարդակում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85