Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.50
EUR BUY - 402.00+0.50 EUR SELL - 407.00+0.00
OIL:  BRENT - 105.20+0.81 WTI - 97.14+3.25
COMEX:  GOLD - 4147.70+1.54 SILVER - 56.84+2.32
COMEX:  PLATINUM - 1650.60+2.39
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.98+0.22 EUR/GBP - 1.1213-0.10
FOREX:  EUR/USD - 1.1213-0.10 GBP/USD - 1.328+0.23
STOCKS RUS:  RTSI - 902.09-0.38
STOCKS US: DOW JONES - 52177.69+1.08 NASDAQ - 26713.03+0.08
STOCKS US: S&P 500 - 7744.06+0.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10840.35+1.08 CAC40 - 7934.70+0.78
STOCKS EUR:  DAX - 25382.62+0.33
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ը ՀԱՄԱՁԱՅՆ ՉԷ ՀՀ ՏՄՊՊՀ ՊՆԴՈՒՄՆԵՐԻ ՀԵՏ
24/09/2010 22:13
Կիսվել

«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ը ՀԱՄԱՁԱՅՆ ՉԷ ՀՀ ՏՄՊՊՀ ՊՆԴՈՒՄՆԵՐԻ ՀԵՏ

Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են “ԱրմենՏել” ընկերությունից` hաշվի առնելով այն հանգամանքը, որ Տնտեսական Մրցակցության Պաշտպանության Պետական հանձնաժողովի պաշտոնական կայքում տեղադրված Հանձնաժողովի նախագահի հարցազրույցը պարունակում է պնդումներ, որոնց հետ “ԱրմենՏել” ընկերությունը չի կարող համաձայնել, ընկերությունը հարկադրված է մեկնաբանել դրանցից  որոշները: Մասնավորպես, հանձնաժողովի նախագահը ժխտում է “ԱրմենՏել” ընկերության նկատմաբ ճնշում կիրառելու փաստը կապված թիվ 79Ա որոշման հետ:

Ընկերությունը ներկայացնում է թիվ 79Ա որոշման ժամանակագրությունը, և Հանձնաժողովի կողմից հարուցված վարույթն, որը վերաբերում է ակցիայի շրջանակում Hi Line ծառայության անվճար միացմանը:

  • 2010թ-ի հունիսի 4-ին Հանձնաժողովը վարչական վարույթ է հարուցել “ԱրմենՏել” ընկերության դեմ:
  • 2010թ-ի հունիսի 15-ին “ԱրմենՏել”-ն ընդդեմ ՏՄՊՊՀ-ի նշանակվել է դատական նիստ թիվ 79Ա որոշումը անվավեր ճանաչելու մասին:
  • 2010թ-ի հուլիսի 1-ին Հանձաժողովը գրավոր տեղեկացրել է, որ վարույթը հարուցել է իր նախաձեռնությամբ, այլ ոչ թե սպառողի բողոքի հիման վրա:
  • 2010թ-ի հուլիսի 14-ին Հանձնաժողովը ծանուցել է “ԱրմենՏել”-ին, որ հուլիսի 28-ին տեղի կունենա նիստ կապված  Hi Line ծառայության անվճար միացման հետ:
  • 2010թ-ի հուլիսի 20-ին Հանձնաժողովը տեղեկացրել է, որ հուլիսի 28-ին նախատեսված լսումները հետաձգվել են, իսկ հետագա ժամկետի վերաբերյալ ընկերությանը կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:
  • 2010թ-ի հուլիսի 28-ին “ԱրմենՏել”-ը տրամադրել է գրավոր բացատրություն ի պատասխան Հանձնաժողովի հարցմանը` կապված անվճար միացման հետ:
  • Կողմերի համաձայնությամբ որոշումը բողոքարկելու դատական նիստը տեղափոխվել է 2010 թ-ի սեպտեմբերի 16:
  • Ողջ գործընթացի ընթացքում վարվել են բանակցություններ, որոնք, մենք ինչպես նշեցինք, սկսվել էին Հանձնաժողովի նախաձեռնությամբ:
  • Հանձնաժողովը հետաձգեց հուլիսի 28-ին նախատեսված Hi Line ծառայության անվճար միացման հետ կապված նիստը մինչև սեպտեմբերի 6-ը` միաժամանակ “ԱրմենՏել”-ին ներկայացնելով թիվ 79Ա որոշման հետ կապված հաշտության համաձայնագրի նախագիծը:
  • Սեպտմեբերի 6-ին Հանձնաժողովը կրկին հետաձգեց լսումը` երկարացնելով վարույթի ժամկետը 10 օրով:
  • Սեպտմեբերի 16-ին “ԱրմենՏել”-ի նախաձեռնությամբ կայացավ ընկերության ղեկավարության և Հանձնաժողովի նախագահի հանդիպումը: Այդ նույն օրը  Հանձնաժողովի նախաձեռնությամբ դատական նիստը տեղափոխվեց 2010թ-ի հոկտեմբերի 14: Հանդիպման ժամանակ Հանձնաժողովը փակեց հետագա բոլոր բանակցությունների հնարավոր ելքը` հայտարարելով, որ պահանջում է տուգանքի ողջ գումարը: “ԱրմենՏել” ընկերությունը տեղեկացրեց, որ Հանձնաժողովի պայմաններն անընդունելի են, և որ մենք կշարունակենք պնդել մեր որոշումը դատարանում:
  • 2010թ-ի սեպտեմբերի 17-ին` 15:30 րոպեին “ԱրմենՏել”-ը տեղեկացվեց վարույթի ժամկետի հերթական հետաձգման մասին, և նիստը նշանակվեց 2010թ-ի սեպտեմբերի 22-ին` ժամը 11:00-ին:

“ԱրմենՏել” ընկերության պարզաբանմամբ` hամակարգչային կարգավորումներն, ի դեմս Հանձնաժողովի պնդումների, երբևէ չեն եղել “ԱրմենՏել” ընկերության կողմից տրամադրվող վճարովի ծառայություն ոչ ակցիայի շրջանակում և ոչ էլ ակցիայի շրջանակից դուրս: “ԱրմենՏել” ընկերությունը և ակցիայից առաջ, և ակցիայից հետո, ինչպես նաև դրա շրջանակում տրամադրել է անվճար խորհրդատվություն համակարգչային կարգավորումների վերաբերյա` միաժամանակ տրամադրելով համակարգչային կարգավորումների ուղեցույցը: Ընդ որում, “ԱրմենՏել”–ը չի սահմանափակում  և պատրաստ է սպառողին տրամադրել խորհրդատվություն այնքան անգամ, որքան նրան անհրաժեշտ է: Ակցիայի իմաստը կայանում էր նրանում, որ միացման ծառայությունը, ինչի համար նախկինում գանձվում էր  ххххх դրամ, կատարվում է անվճար: Հավելենք, որ ծառայության տրամադրման բոլոր պայմանները ոչ մի գովազդային ակցիայի ժամանակ չեն նշվում, բայց նշվում է այն հեռախոսահամարը, որի միջոցով կարելի է ստանալ անհրաժեշտ  տեղեկատվություն:

Ընկերությանը զարմացրել է նաև Հանձնաժողովի այն հայտարարությունը, որ ընկերությունը պետք է փոխհատուցի սպառողներին հատուցած վնասի համար: Որևէ փոխհատուցման մասին խոսք գնալ չի կարող, քանի որ սպառողը ինքնակամ է կնքում գործարքի պայմանագիրը և կարող է հրաժարվել այն կնքելուց, եթե կարծում է, որ գովազդը մոլորեցրել է իրեն:  Ընկերությունը պնդում է` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի թիվ 17 հոդվածի համաձայն փոխհատուցման ենթական են այն ծախսերը, որը անձը իրականացրել  կամ պետք է իրականացնի խախտված իրավունքը վերականգնելու, գույքի վնասի կամ կորստի,  ինչպես նաև կորցրած շահույթի  համար:

 

AMP
16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08