Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 401.50-0.50 EUR SELL - 407.00-2.00
OIL:  BRENT - 113.72+2.75 WTI - 100.09+1.58
COMEX:  GOLD - 4042.80-2.12 SILVER - 54.76-2.65
COMEX:  PLATINUM - 1569.80-1.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.9-0.46 EUR/GBP - 1.1214-0.30
FOREX:  EUR/USD - 1.1214-0.30 GBP/USD - 1.3395-0.06
STOCKS RUS:  RTSI - 946.44+0.99
STOCKS US: DOW JONES - 52867.98+0.02 NASDAQ - 26008.86-2.60
STOCKS US: S&P 500 - 7663.43-1.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 62907.84-2.65 TOPIX - 3997.50-1.14
STOCKS CHINA:  HANG SENG - 22934.68-3.03 SSEC - 3658.03-1.48
STOCKS EUR:  FTSE100 - 10725.03-0.26 CAC40 - 7811.26-1.39
STOCKS EUR:  DAX - 25371.75-1.07
22/10/2026  CBA:  USD - 361.33-0.07 GBP - 483.35-0.6
22/10/2026  CBA:  EURO - 405.23-0.69
22/10/2026  CBA:  GOLD - 47948+24 SILVER - 668.5+5.04
Apple-ը եւ Nissan-ը բանակցություններ են վարել անվարորդ ավտոմեքենայի շուրջ
15/02/2021 14:06
Կիսվել

Apple-ը եւ Nissan-ը բանակցություններ են վարել անվարորդ ավտոմեքենայի շուրջ

Ամերիկյան Apple-ը համատեղ անվարորդ ավտոմեքենա արտադրելու առաջարկությամբ դիմել է Nissan ճապոնական ավտոարտադրողին: Այդ մասին հաղորդել է Financial Times թերթը՝ վկայակոչելով աղբյուրների:

«Apple-ը վերջին ամիսներին ճապոնական Nissan-ին է դիմել անվարորդ ավտոմեքենարի ստեղծման նախագծին մասնակցելու կապակցությամբ, բայց բանակցություններն այլեւս չեն ընթանում»,-գրում է թերթը: Աղբյուրները նաեւ նշել են, որ բանակցությունները եղել են կարճաժամկետ եւ բարձրագույն ղեկավարությանը չեն հասել հնարավոր ավտոմեքենաների բրենդինգի կապակցությամբ տարաձայնությունների պատճառով. ամերիկյան ընկերությունը Nissan-ին խնդրել է ավտոմեքենաները թողարկել Apple բրենդի ներքո:

Ամսվա սկզբին ԶԼՄ-ները հաղորդել են այն մասին, որ Apple-ը նաեւ հարավկորեական Kia-ի եւ Hyundai Motor-ի հետ է բանակցություններ վարել Էլեկտրամոբիլների մշակման գործում համագործակցության շուրջ: Ավելի ուշ Hyundai Motor-ն հերքել է նման հաղորդագրությունները: Apple-ը, որը հիմնադրվել է 1976 թվականին, արտադրում է iPhone սմարթֆոններ, iPad պլանշետային համակարգիչներ, MacBook նոութբուքեր, iMac սեղանի համակարգիչներ, iPod երաժշտական փլեերներ եւ բարձրտեխնոլոգիական այլ տեխնիկա: Կորպորացիան, որի կենտրոնակայանը գտնվում է Քուփերթինոյում (Կալիֆոռնիայի նահանգ), խոշորագույններից մեկն է աշխարհում: Նրա շուկայական կապիտալիզացիան կազմում է մոտավորապես 1,2 տրլն դոլար: Nissan Motor-ը խոշորագույն ավտոարտադրողներից մեկն է Ճապոնիայում: Նա մտնում է Renault-Nissan-Mitsubishi դաշինքի մեջ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

22/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.33
-0.07
Եվրո (EUR)
405.23
-0.69
Ռուբլի (RUR)
4.4536
+0.0415
Լարի (GEL)
139.14
-0.05
47948
+24
Արծաթ
668.5
+5.04