Տնտեսական

USD BUY - 360.50-0.50 USD SELL - 362.50-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 409.00+0.00
OIL:  BRENT - 100.70-1.86 WTI - 89.75-1.49
COMEX:  GOLD - 4128.40-0.13 SILVER - 60.87+1.48
COMEX:  PLATINUM - 1718.90+1.11
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.96+0.08 EUR/GBP - 1.1218-0.28
FOREX:  EUR/USD - 1.1218-0.28 GBP/USD - 1.3217-0.18
STOCKS RUS:  RTSI - 862.45+0.26
STOCKS US: DOW JONES - 51267.90+0.18 NASDAQ - 27477.31+1.05
STOCKS US: S&P 500 - 7773.95+0.66
STOCKS JAPAN:  NIKKEI - 70683.98+1.05 TOPIX - 4183.56+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24280.56+1.00 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10497.94+0.34 CAC40 - 7834.10-0.80
STOCKS EUR:  DAX - 25254.21+0.09
06/10/2026  CBA:  USD - 362.14+0.33 GBP - 479.69+1.27
06/10/2026  CBA:  EURO - 407.19+1.89
06/10/2026  CBA:  GOLD - 48222-519 SILVER - 719.72+9.73
Հանքագործության և բացահանքերի շահագործման ճյուղի տարեկան 11.6% աճն ամենամեծն է արդյունաբերությունում
15/02/2021 13:07
Կիսվել

Հանքագործության և բացահանքերի շահագործման ճյուղի տարեկան 11.6% աճն ամենամեծն է արդյունաբերությունում

Հայաստանի արդյունաբերական արտադրանքի ծավալը 2020-ի հունվար-դեկտեմբերին, ընթացիկ գներով, կազմել է 2 տրլն 70 մլրդ 286.5 մլն դրամ (ավելի քան 4 մլրդ 233 մլն 628,1 հազ. ԱՄՆ դոլար) և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել 0.9%-ով, 2020-ի դեկտեմբերին այդ արտադրանքի ծավալը կազմել է 238 մրդ 183.4 մլն դրամ և 2019-ի նույն ամսվա համեմատ նվազել 5.8%-ով, իսկ անցյալ տարվա նոյեմբերի համեմատ՝ աճել 14.4%-ով։

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեից, նախորդ տարվա տասներկու ամիսներին հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման ճյուղի արտադրանքը կազմել է 403 մլրդ 95.6 մլն դրամ և 2019-ի նույն ցուցանիշը գերազանցել 11.6%-ով (աճի ամենամեծ ցուցանիշը), 2020-ի դեկտեմբերին արտադրությունը վերոնշյալ ճյուղում հասել է 39 մլրդ 935.9 մլն դրամի՝ նախորդ դեկտեմբերի համեմատ աճելով 0.4%-ով, անցյալ տարվա նոյեմբերի համեմատ՝ 2.1%-ով։

Մշակող արդյունաբերությունը 2020-ի հունվար-դեկտեմբերին տվել է 1 տրլն 387 մլրդ 923.7 մլն դրամի արտադրանք՝ 3.9%-ով պակաս, քան 2019-ի նույն ամիսներին, անցյալ տարվա դեկտեմբերին այդ ճյուղում թողարկվել է  170 մլրդ 320.9 մլն դրամի արտադրանք՝ 2019-ի նույն ամսվա ցուցանիշից 7.3%-ով պակաս, և 2020-ի նոյեմբերի ցուցանիշից 17.7%-ով ավելի։

Անցյալ տարի էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման ոլորտում թողարկվել է 257 մլրդ 843.1 մլն դրամի արտադրանք. աճը նախորդ տարվա համեմատ կազմել է 0.1%: 2020-ի դեկտեմբերին ոլորտի արտադրանքը կազմել է  26 մլրդ 273.6 մլն դրամ և 2019-ի դեկտեմբերի համեմատ նվազել 3.0%-ով, իսկ 2020-ի նոյեմբերի համեմատ՝ աճել 14.4%-ով։

Ջրամատակարարման, կոյուղու, թափոնների կառավարման և վերամշակման ճյուղը 2020-ին տվել է 21 մլրդ 424.1 մլն դրամի արտադրանք կամ նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշից  13.9%-ով պակաս, անցյալ տարվա դեկտեմբերին ճյուղում գրանցվել է 1 մլրդ 653.0 մլն դրամի արտադրանք, որի ծավալը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ նվազել է 7.9 %-ով, իսկ 2020-ի նոյեմբերի համեմատ՝  8.1%-ով։

06/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.14
+0.33
Եվրո (EUR)
407.19
+1.89
Ռուբլի (RUR)
4.241
-0.0261
Լարի (GEL)
139.23
+0.15
48222
-519
Արծաթ
719.72
+9.73