27/09/2010 14:59
ՌՈՒՍԱԿԱՆ ԲԱՆԿԵՐԸ ԳՐԱՆՑԵԼ ԵՆ ԱՆՀՈՒՍԱԼԻ ԵՎ ԿԱՍԿԱԾԵԼԻ ՎԱՐԿԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԾԱՎԱԼԻ ԱՃ
2010 թվականի օգոստոս ամսվա արդյունքներով Ռուսաստանի 30 խոշոր բանկերի վարկային պորտֆելում կասկածելի և անհուսալի վարկերի տեսակարար կշիռն աճել է 0,7 տոկոսային կետով և կազմել 20,1%: Այս մասին նշվում է Ռուսաստանի բանկի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ: Հատկանշական է, որ հաշվետու ժամանակահատվածում ռուսաստանյան բանկերի վարկային պորտֆելում «վատ» վարկերի տեսակարար կշիռն աճել է բանկերի վարկավորման ծավալների ընդհանուր մակարդակի աճին զուգընթաց: Նշենք, որ օգոստոսին ռուսական բանկերի վարկային պորտֆելն աճել է 1,1%-ով:
Ընդհանուր առմամբ, այս տարվա առաջին կիսամյակի արդյունքներով «չաշխատող» վարկերի ծավալի զգալի աճով առանձնացել է ռուսական Խնայբանկը:
13/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.54
+0.03
Եվրո (EUR)
398.4
-1.62
Ռուբլի (RUR)
4.3927
+0.0375
Լարի (GEL)
138.94
-0.01
Արծաթ
590.3
-20.88
