Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 399.50-1.50 EUR SELL - 406.50-0.50
OIL:  BRENT - 114.73-2.26 WTI - 100.78-2.41
COMEX:  GOLD - 4022.30+0.78 SILVER - 54.11+0.74
COMEX:  PLATINUM - 1520.10-2.71
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.68+0.55 EUR/GBP - 1.1172-0.27
FOREX:  EUR/USD - 1.1172-0.27 GBP/USD - 1.334-0.24
STOCKS RUS:  RTSI - 973.16+0.75
STOCKS US: DOW JONES - 52361.58+0.28 NASDAQ - 26169.38+0.82
STOCKS US: S&P 500 - 7676.77+0.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 63268.37+1.73 TOPIX - 3997.37+0.61
STOCKS CHINA:  HANG SENG - 23041.32-0.73 SSEC - 3648.30-1.33
STOCKS EUR:  FTSE100 - 10767.33+0.72 CAC40 - 7847.32+0.83
STOCKS EUR:  DAX - 25410.84+0.91
27/10/2026  CBA:  USD - 360.93+0.05 GBP - 480.65-1.12
27/10/2026  CBA:  EURO - 402.36-1.75
27/10/2026  CBA:  GOLD - 46692+127 SILVER - 627.21+1.83
Սուրեն Պարսյանը՝ ՀՀ երեք ղեկավարների օրոք բնական գազի սակագների մասին
18/02/2021 12:55
Կիսվել

Սուրեն Պարսյանը՝ ՀՀ երեք ղեկավարների օրոք բնական գազի սակագների մասին

Տնտեսագետ Սուրեն Պարսյանն անդրադարձել է բնական գազի սակագներին՝ Հայաստանի Հանրապետության 3 ղեկավարների օրոք:

«Վերջին 20 տարիների ընթացքում գազի գինը հայ սպառողների համար բարձրացել է մոտ 3 անգամ, ինչն իր բացասական ազդեցությունն է թողել տնտեսության և բնակչության կենսամակարդակի վրա։

Ռուսական գազի գինը մշտապես կախված է եղել քաղաքական և տնտեսական գործոններից։ Անշուշտ, Հայաստանի դեպքում մեծ են եղել քաղաքական պայմանավորվածությունները, սակայն դրանք ուղեկցվել են Հայաստանի պետական գույքի ռուսական կողմին փոխանցման գործընթացներով, մասնավորապես՝ Հրազդանի 5-րդ էներգոբլոկի, «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի 20 տոկոս պետական մասնաբաժնի և «Հայաստան-Իրան» գազատարի օտարումները, ինչպես նաև «Հայաստան-Վրաստան» 400 կՎտ լարմամբ էլեկտրահաղորդման գծերը շահագործման հանձնելուց հետո դրանց միանալու երաշխավորված նախապատվության իրավունքը և այլն։ Ռուսական կողմն իր հերթին մեծածավալ ներդրումներ է կատարել այս օբյեկտներում՝ ստեղծելով հազարավոր աշխատատեղեր։

Այնուամենայնիվ, պետք է փաստել, որ Հայաստանի բնական գազի գործող սակագները լուրջ խոչընդոտ են հանդիսանում բիզնեսի համար, քանի որ դրա հետևանքով հայկական ապրանքները դառնում են էլ ավելի թանկ և կորցնում են իրենց մրցունակությունը ինչպես ներքին այնպես արտաքին շուկաներում։ Հաջորդ կառավարությունը, օգտագործելով իր բոլոր քաղաքական և անձնական կապերը, առաջին հերթին պետք է արդյունավետ բանակցի ռուսական կողմի հետ՝ 30-40 ԱՄՆ դոլարով նվազեցնելով գազի գինը սահմանի վրա»:

 

27/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.93
+0.05
Եվրո (EUR)
402.36
-1.75
Ռուբլի (RUR)
4.4786
+0.0024
Լարի (GEL)
139.06
+0
46692
+127
Արծաթ
627.21
+1.83