Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ԵՄ աջակցությամբ հայտարարվել է Կանաչ և օրգանական գյուղատնտեսական նախագծերի մրցույթ
25/02/2021 11:40
Կիսվել

ԵՄ աջակցությամբ հայտարարվել է Կանաչ և օրգանական գյուղատնտեսական նախագծերի մրցույթ

Եվրոպական Միության աջակցությամբ Հայաստանում հայտարարվել է Կանաչ և օրգանական գյուղատնտեսական նախագծերի մրցույթ։

Ինչպես տեղեկացնում են «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» ծրագրից, Ագրոբիզնեսի աջակցության մրցույթը հայտարարվել է «ԵՄ Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում» ծրագրի (ԵՄ-GAIA) շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և համաֆինանսավորվում է Ավստրիական զարգացման համագործակցության կողմից:  Ծրագիրն իրականացնում են Ավստրիական զարգացման գործակալությունը և Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը: ՀՀ կառավարության կողմից ծրագրի գործընկերն է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը:

Ըստ աղբյուրի՝ հայտամրցույթին կարող են մասնակցել ֆերմերներ, արտադրողներ, վերամշակողներ։

«Մրցույթը բաղկացած է հետևյալ բաղադրիչներից.

1)      «ԿԱՆԱՉ» գյուղատնտեսական նախագծերի աջակցություն միայն Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերում թարմ և վերամշակված պտուղ, հատապտուղ, բանջարեղեն, հատիկընդեղեն մշակաբույսեր, խոտաբույսեր և ոչխարաբուծություն արժեշղթաների համար:

2)      ՕՐԳԱՆԱԿԱՆ (սկսնակ կամ սերտիֆիկացված) ագրոբիզնեսի օժանդակություն ՀՀ բոլոր մարզերում եւ բոլոր արժեշղթաներում:

Դիմելու համար հարկավոր է այցելել Էկոնոմիկայի նախարարության կայքի Մեդիա-հայտարարությունների բաժին՝ https://mineconomy.am/page/1763

Հայտադիմումների ներկայացման վերջնաժամկետն է՝ 2021թ. մարտի 01-ը, ժամը 16:00 (Երևանի ժամանակով)»,- ասվում է հաղորդագրության մեջ:

«Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» ծրագրից նաև հայտնում են, որ փոքրածավալ ագրոբիզնեսներին կտրամադրվի աջակցություն գյուղատնտեսական արտադրության մեքենաների և սարքավորումների, բերքահավաքից հետո կիրառվող և վերամշակող սարքավորումների, ինչպես նաեւ որոշ ենթակառուցվածքային ներդրումների ձեւով: Կտրվեն միայն հիմնական, այլ ոչ թե դրամական միջոցներ:

Առավելություն կտրվի կանանց կողմից ղեկավարվող, ինչպես նաև երիտասարդների և այլ խոցելի խմբերի ագրոբիզնեսներին։

Հայտադիմումները կընտրվեն ըստ սահմանված չափորոշիչների ու մեթոդաբանության: Ծրագիրը կապ կհաստատի միայն կարճ ցուցակում ընդգրկված հայտատուների հետ:

Ավստրիական զարգացման գործակալության մրցույթի առաջին փուլի հաղթողների ցուցակը կհրապարակվի առաջիկա օրերին:

«ԵՄ Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում» (ԵՄ-GAIA) ծրագիրը ֆինանսավորվում է Եվրամիության կողմից (9,7 միլիոն եվրո) և համաֆինանսավորվում է Ավստրիական զարգացման համագործակցության (2 միլիոն եվրո) կողմից: Ծրագիրն իրականացվում է Ավստրիական զարգացման գործակալության և Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից: Ծրագրի կառավարության գործընկերն է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը: ԵՄ- GAIA ծրագիրն աջակցում է կայուն, ներառական, նորարարական և շուկայահեն ագրոբիզնեսի զարգացմանը, մասնավորապես` Հայաստանի հյուսիսային մարզերում` Շիրակում, Լոռիում և Տավուշում: Ծրագիրն իրականացվելու է առաջիկա երեք տարվա ընթացքում: Ծրագրով ընտրված են հետեւյալ վեց գյուղատնտեսական արժեշղթաները՝ մրգեր, հատապտուղներ, բանջարեղեն, հատիկաընդեղեն մշակաբույսեր, խոտաբույսեր եւ ոչխարաբուծություն։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52